Փորձագետները նշել են առաջիկա տասնամյակում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները
https://parstoday.ir/hy/news/world-i55348-Փորձագետները_նշել_են_առաջիկա_տասնամյակում_զարգացման_մեծ_պոտենցիալ_ունեցող_տեխնոլոգիաները
Համաշխարհային տնտեսական համաժողովի ավելի քան 800 փորձագետներ նշել են առաջիկա տասնամյակում մեծ զարգացման պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 18:56 Asia/Tehran
  • Փորձագետները նշել են առաջիկա տասնամյակում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները

Համաշխարհային տնտեսական համաժողովի ավելի քան 800 փորձագետներ նշել են առաջիկա տասնամյակում մեծ զարգացման պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները։

Այս մասին հայտնում է Business Insider-ը։

1.    Ռոբոտներ

Ռոբոտներն արդեն ներխուժել են կյանքի որոշակի ասպարեզներ, սակայն կանխատեսումների համաձայն` դրանք կգրավեն նաև մտավոր աշխատանքի շուկան: Ենթադրվում է, որ 2021-ին տարածում կգտնեն դեղագործ-ռոբոտները:

2.    Սենսորներ

Համացանցի և համակարգչային ծրագրերի կիրառությունն ավելի է ակտիվանալու: Մեկ տրիլիոն տարատեսակ սենսորներ 2022-ին միացված կլինեն համացանցին:

3.    Բժշկագիտություն

3D տպագրությունը հեղափոխելու է բժշկական արդյունաբերության ոլորտը: Այն արդեն օգտագործվում է որոշ օրգաններ ստեղծելու համար: Փոխպատվաստումներ իրականացնելու համար այս տեխնոլոգիան կարող է կիրառվել արդեն 2024-ին:

4.    Հեռախոսներ

2024-ին հասանելի կլինեն հեռախոսներ,. որոնք թույլ կտան մտքերը փոխանցել ուղեղի ալիքների միջոցով:

5.    Մեքենաներ

Մարդկանց 67 տոկոսը կարծիք է հայտնել, որ 2026-ին կգերակշռեն ընդհանուր օգտագործման շահագործվող մեքենաները, քան սեփական ավտոմեքենաները:

6.    Արհեստական ինտելեկտ

Փորձագետների կարծիքով՝ ամեն ինչ կարելի է սովորել անցյալի սխալներից և ավտոմատ կերպով բարդ որոշումներ կայացնել` հսկայական տվյալների բազայի վրա հիմնվելով:

Tert.am