Մամուլի տեսություն 27-02-2017
https://parstoday.ir/hy/news/world-i55394-Մամուլի_տեսություն_27_02_2017
Այսօր իրանական և ոչ միայն իրանական մամուլի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հետևյալ ցնցող և ուրախալի լուրը «Օսկարի մրցանակաբաշխության լավագույն արտասահմանյան ֆիլմի անվանակարգի մրցանակին է արժանացել իրանական «Վաճառողը» ֆիլմը» : Տարբեր օրաթերթեր ու գործակալություններ տարբեր վերնագրերով էին հաղորդել այդ մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2017 13:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   27-02-2017

Այսօր իրանական և ոչ միայն իրանական մամուլի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հետևյալ ցնցող և ուրախալի լուրը «Օսկարի մրցանակաբաշխության լավագույն արտասահմանյան ֆիլմի անվանակարգի մրցանակին է արժանացել իրանական «Վաճառողը» ֆիլմը» : Տարբեր օրաթերթեր ու գործակալություններ տարբեր վերնագրերով էին հաղորդել այդ մասին:

«Ալիք»

«Օսկար»-ը չվաճառվեց իշխանավորներին

«Վաճառողը» երկրորդ Օսկարը բերեց Իրանին և Ասղար Ֆարհադիին

 

 

«ԻՍՆԱ» գործակալություն

Ֆարհադիի երկրորդ Օսակրը և համաշխարհային արձագանքը

ԶԼՄ-ներն անդրադարձել են Իրանի շահած օսկարի մրցանակին:

 

Chicago Tribune.-«Ասղար Ֆարհադին բացակա էր մրցանակաբաշխության ժամանակ: Նրա ֆիլմը կոչ էր կարեկցանքի: Ֆարհադիի անունից մրցանակը ստացել են իրանցի առաջին կին տիեզերագնաց ՝ Անուշե Անսարին և ՆԱՍԱ-ի նախկին տնօրեններից ՝ Ֆիրուզ Նադերին»:

Independent .-«Երբ իրանական ֆիլմը շահեց Օսկարի մրցանակը, թիրախում հայտնվեց Թրամփի միգրացիոն օրենքը»:

Իրանցի կինոռեժիսորի հաջողությանն անդրադարձել են Los Angeles times-ը, Figaro-ն, Guardian-ը, Washington Examiner-ը, Premiere-ը և այլ ԶԼՄ-ներ:

 

«Իրան»

Իրանի ԱԳ նախարար ՝ Զարիֆ.«Ֆարհադիի խոսքը մեր ասելիքն է»

«Այսօր աշխարհն առավել քան երբևէ խաղաղության, հանդուրժողականության ու անվտանգության կարիք ունի: Վերջերս ԱՄՆ կառավարությունը դիմել է քայլերի, որոնց կարելի է խոչընդոտ որակել, սակայն այսօր Ֆարհադին ապացուցեց, որ դիվանագիտությունից բացի, այս հարցում առաքելության իրենց բաժինն ունեն արվեստն ու գրականությունը».-գրել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

 

 

«Շարղ»

Ավստրալիան և Ինդոնեզիան վերսկսել են իրենց ռազմական հարաբերությունները

Երկու երկրի հարաբերությունները սառեցվել էին այն բանից հետո, երբ  Ինդոնեզիայի բանակը կասեցրեց Ասվտրալիայի զորակայաններից մեկում ,«նվաստացուցիչ» ուսումնական զինատեխնիկայի առկայության պատճառով: Ինդոնեզիայի նախագահի և Ավստրալիայի վարչապետի ներկայությամբ Սիդենեյում կայացած ասուլիսի ժամանակ, կողմերը հայտարարել են, որ հույժ կարևոր է տարածաքային աբմողջականության սկզբունքների հարգումը: Թեև լարվածությունը կայանում էր ռազմականհարցերի շուրջ, սակայն բանակցությունները ծավալվեցին զբոսաշրջային, կիբերային անվտանգության և հասարակական հարաբերությունների շուրջ:

 

 

 

«Ալիք»

Իրանի և Հայաստանի միջև հյուպատոսական համագործակցությունն ընդլայնվում է

 

Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսական հարցերի գլխավոր տնօրեն ՝ Ալի Չեգինին ժամանել է Երևան ՝ Հայաստանի հետ հյուպատոսական համագործակցություն ծավալելու նպատակով:

ՀՀ  և  ԻԻՀ միջև  հյուպատոսական համագործակցության 11-րդ համատեղ նիստում քննարկվելու են երկու երկրի միջև հյուպատոսական համագործակցության ընդլայնման ուղիները:

Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսական հարցերի գլխավոր տնօրեն՝ Ալի Չեգենին Հայաստանում հանդիպումներ կանցկացնի ՀՀ փոխարտգործնախարարի և արդարադատության նախարարի հետ:

 

 

 

«Ալիք»

Իրանը փորձարկել է իր նոր հրթիռը

 

Իրանի ԶՈՒ-ի ռազմածովային ուժերի «Վելայաթ-95» զորավարժությունների ընթացքում փորձարկել են իրանական արտադրության «Նասիր» Կրուզ տեսակի թևիկավոր հրթիռը:

Այս մասին «Ֆարս» լրատվական գործակալություն կատարած այցի ընթացքում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը: Նա չի բացահայտել  փորձարկված նոր հրթիռի շառավիղը, սակայն նշել է , որ դրա փորձարկումն անցել է հաջող:

 

 

 

 

 «Ռեսալաթ»

Թրամփը վիրավորել է Շվեդիայի կառավարությանը

 

Շվեդիայում անվտանգության ճգնաժամի առկայության մասին ԱՄՆ նախագահի խոսքերը լայն արձագանք են գտել: Թրամփը չի կարևորել իր դեմ ուղղված քաննադատությունները: Նա ասել է, որ քաղաքագետները չէին կարող ենթադրել, որ մենք հաղթելու ենք: Նրանք լուրերը հաղորդել են առանց աղբյուրներին հղում անելու: Չպետք է ԶԼՄ-ներին նման լիազորություններ տալ: Շվեդիայի մասին էլ իմ խոսքերին ոչ ոք չարձագանքեց: Շվեդացիները գիտեն ես ինչ եմ ասում: Թրամփը նկատի ունի Ստոկհոլմում անցնող բռնության դեպքերը : Շվեդիայի պետայրերը Թրամփից պահանջել են իրենց երկրի մասին արտահայտվելիս , հիմնավորումներով խոսի:

 

 

1in.am

Սպիտակ տանը սմարթֆոնները ստուգվում են՝ ԶԼՄ-ներում արտահոսք թույլ չտալու համար

 

Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերն առաջարկել է աշխատակիցների սմարթֆոնների ստուգում անցկացնել՝ մամուլում արտահոսքից տեղեկատվության պաշտպանություն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Արտահոսքերի հնարավորության ստուգման համար միջոցառումներն ընդունվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել ԶԼՄ-ներին անանուն աղբյուրների գործածման համար։