Ֆրանսիան իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով. Figaro
https://parstoday.ir/hy/news/world-i55572-Ֆրանսիան_իր_համար_ռեկորդային_ցուցանիշի_Է_հասել_զենքի_արտահանման_ծավալով._figaro
Ֆրանսիան 2016 թվականին իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով, որը կազմել Է ավելի քան 20 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Le Figaro թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությունից ստացված տվյալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 08:51 Asia/Tehran
  • Ֆրանսիան իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով. Figaro

Ֆրանսիան 2016 թվականին իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով, որը կազմել Է ավելի քան 20 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Le Figaro թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությունից ստացված տվյալներին:

Ռազմական գերատեսչության համաձայն, որի ներկայացուցչին վկայակոչում Է հրատարակությունը, խոշոր պարտավորագրերի շնորհիվ, մասնավորապես, Հնդկաստանին Rafale ինքնաթիռների եւ Քուվեյթին Caracal ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ, «Ֆրանսիան երկրորդ տարին անընդմեջ երկրորդ տեղն Է պահպանում զենք արտահանողների վարկանիշում՝ զգալիորեն հետ մնալով ԱՄՆ-ից, որի համապատասխան ցուցանիշը կազմում Է 40-50 մլրդ եվրո եւ գործնականում հավասարվելով Ռուսաստանին»:

«Արտահանման ավելի քան 20 մլրդ եվրո ձեռք բերված ցուցանիշը 3 մլրդ եվրոյով գերազանցում Է 2015 թվականի ցուցանիշը»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

orer.am/