Հնդկաստանում բոյկոտել են Coca-Cola և Pepsi ըմպելիքները
Հնդիկները բոյկոտել են ամերիկյան Coca-Cola և Pepsi ըմպելիքները:
Հնդկաստանի Տամիլ Նադու նահանգում, քաղաքացիները, առևտրի խոշոր արհմիությունները, սուպերմարկետները ,ռեստորանները և հյուրանոցները մարտի 1-ից սկսել են հրաժարվել Coca-Cola և Pepsi ըմպելիքներից:
Սա կապված է արտասահմանյան գազավորված ըմպելիքներից հրաժարվելու և դրանց փոխարեն տեղական ապրանաքանիշերը վաճառելու շարժման հետ:
Հնդկաստանի առևտրային խոշոր արհմիությունները հրապարակել են հաղորդագրություն, որում ողջունել են այդ քայլը: Նրանք ամերիկյան ընկերություններին մեղադրել են Հնդկաստանի ջրային պաշարները շահագործելու մեջ, այն դեպքում, երբ գյուղացիները տուժում են երաշտից:
Տամիլ Նադու նահանգի առևտրի ֆեդերացիայի նախագահ՝ Ցա Վելայանն ասել է.«Շատ խանութներ միացել են ամերիկյան ըմբպելիքների բոյկոտի ակցիային»:
Նշելով, որ Coca-Cola-ի և Pepsi-ի նման ըմպելիքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ և քիմիական նյութեր, վնասակար են առողջության համար, Վելայանը հավելել է.«Հնդկաստանի ժողովուրդը պետք է փորձի նման ըմպելիքների փոխարեն տեղական արտադրության հյութեր օգտագործել»: