Հնդկաստանում բոյկոտել են Coca-Cola և Pepsi ըմպելիքները
https://parstoday.ir/hy/news/world-i55752-Հնդկաստանում_բոյկոտել_են_coca_cola_և_pepsi_ըմպելիքները
Հնդիկները բոյկոտել են ամերիկյան Coca-Cola և Pepsi ըմպելիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2017 07:55 Asia/Tehran
  • Հնդկաստանում բոյկոտել են Coca-Cola  և Pepsi ըմպելիքները

Հնդիկները բոյկոտել են ամերիկյան Coca-Cola և Pepsi ըմպելիքները:

Հնդկաստանի Տամիլ Նադու նահանգում, քաղաքացիները, առևտրի խոշոր արհմիությունները, սուպերմարկետները ,ռեստորանները և  հյուրանոցները  մարտի 1-ից սկսել են հրաժարվել Coca-Cola  և Pepsi ըմպելիքներից:

Սա կապված է արտասահմանյան գազավորված ըմպելիքներից հրաժարվելու և դրանց փոխարեն տեղական ապրանաքանիշերը վաճառելու շարժման հետ:

Հնդկաստանի առևտրային  խոշոր արհմիությունները հրապարակել են հաղորդագրություն, որում ողջունել են այդ քայլը: Նրանք ամերիկյան ընկերություններին մեղադրել են Հնդկաստանի ջրային պաշարները շահագործելու մեջ,  այն դեպքում, երբ գյուղացիները տուժում են երաշտից:

Տամիլ Նադու նահանգի առևտրի ֆեդերացիայի նախագահ՝ Ցա  Վելայանն ասել է.«Շատ խանութներ միացել են ամերիկյան ըմբպելիքների բոյկոտի ակցիային»: 

Նշելով, որ Coca-Cola-ի և Pepsi-ի նման ըմպելիքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ և քիմիական նյութեր, վնասակար են առողջության համար, Վելայանը հավելել է.«Հնդկաստանի ժողովուրդը պետք է փորձի նման ըմպելիքների փոխարեն տեղական արտադրության հյութեր օգտագործել»: