Մամուլի տեսություն 03-03-2017
https://parstoday.ir/hy/news/world-i55764-Մամուլի_տեսություն_03_03_2017
«Շուլցը գործի է անցել» ,«Սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան» , « Պուտինը փորձում է փրկել ԵԱՏՄ-ն» : Այս և այլ նորություններն էին մամուլի ուշադրության կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2017 12:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    03-03-2017

«Շուլցը գործի է անցել» ,«Սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան» , « Պուտինը փորձում է փրկել ԵԱՏՄ-ն» : Այս և այլ նորություններն էին մամուլի ուշադրության կենտրոնում:

«Ռեսալաթ»

Շուլցը գործի է անցել

 

Վերջին օրերին Գերմանիայի կանցլերի պաշտոնի հավակնորդ սոցիալ-դեմոկրատ ՝ Մարտին Շուլցի կողմից ակտիվություն է նկատվում: Դիվանագետը վերջին օրերին ինտենսիվոտեն քննադատել է Մերկելի գործելակերպը և Գերմանիայում Քրիստոնեական միացյալ կուսակցություններին: Հավանաբար կարելի է  ասել, որ Շուլցը հույսեր է կապում ապագայի հետ : Այնուամնայնիվ նա քաջ տեղյակ է , որ Մերկելին հաղթելը դյուրին չի լինելու:

Քննադատելով Անգելա Մերկելին Մարտին Շուլցը նշել է.-«Կառավարության ուսերին դրված բեռը թեթևացնելու անվան ներքո նոր լեյբորիստական քաղաքականության հետևանքով, թուլացնել են ոստիկանությունը և անվտանգության կազմակերպությունները: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն արդեն 12 տարի է կառավարվում է այդ կուսակցության կողմից և արդեն հասել է ժամանակը, որպեսզի սոցիալ դեմոկրատ քաղաքական գործիչ ղեկավարի նախարարությունը: Գերմանացիների մոտ նկատվող անապահովությունը կարելի է հասկանալ : Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը չպետք է անտեսի այդ մտավախությունը»:

Շուլցի քննադատական խոսքերը կարող են դառնալ նրա Աքիլեսյան գարշապարը:

 

 

«Ալիք»

Սերժ Սարգսյան.«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց խոսում է այդ մասին»

 

Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չոն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է այդ մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն:

ՀՀ նախագահը Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ:

ՀՀ նախագահն իր ելույթում հանգամանորեն խոսել է անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհի, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումների, հաղթահարած խոչընդոտների, արտաքին քաղաքականության առաջնայնությունների և մարտահրավերների մասին:

 

 

«Ալիք»

Սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան

 

Սիրիական կառավարական զորքերը ՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ , վերահսկողություն են հաստատել Պալմիրա քաղաքում: Հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարը:

ՌԴ նախագահի խոսնակի ասածով, Շոյգոն հայտնել է Վլադիմիր Պուտինին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական բանակի զինծառայողները վերահսկողություն են հաստատել Պալմիրայի պատմական հատվածում,  որտեղ տեղակայված են հնագույն հուշարձանները:

 

 

 

«Շարղ»
Պուտինը փորձում է փրկել ԵԱՏՄ-ն

 

Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան կատարած Պուտինի շրջագայությունն ունի բազմում նպատակներ: Եվրասիան գեոպոլետիկական առումով եզակի դիրք է զբաղեցնումև Պուտինի մտադիր է այդ հանգամանքից օգտվել ՝ ազգային ինքնիշխանության դիրքերն ամրապնդելու համար: Ղազախստանը խաղում է արևմուտքի և արևեքլի միջև միջնորդի դերը: Ուստի պատահական չէ, որ Ղազախստանը կարող է սիրիական հակամարտող կողմերին բանակցության սեղանի շուրջ հավաքել: Հաշվի առնելով Անկարայի հետ Ղազախստանի և Ղրղզստանի սերտ հարաբերություններով հանդերձ, Ռուսաստանը մտադիրէ Ղազախստանի օգնությամբ վերականգնել ԵԱՏՄ-ի համագործակցության հիմքերը: Մյուս կողմից, միության հաջողությունը պայմանավորված է երկու այլ գործոններով ՝ Թուրքիայի հետ կառուցողական ու կայուն առևտրա-քաղաքական հարաբերություններով և Չինաստանի հետ համագործակցությամբ: Պուտինի նպտակաի իրականացման հաջողության բանակին ՝ տարածաշրջանի արևելյան ու արևմտյան հարևանների ձեռքում է Եվրասիան ոչ միայն պետք է թուրքիայի հետ սերտ կապեր ունենա, այլև պետք է ամրապնդի Չինաստանի հետ իր հարաբերությունները:

 

Աղբյուր: Russia Insider

 

 

 

 

 

news.am

La Vanguardia․ Ռոբերտ Մերսեր՝ մուլտիմիլիոնատեր, որը կանգնած է Դոնալդ Թրամփի հաղթանակի ու «բրեքսիթի» ետեւում

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասին պատերազմ է հայտարարել ՝ մեղադրելով նրանց ստեր հրապարակելու մեջ, գրում է La Vanguardia–ն։ Պարբերականի կարծիքով Թրամփի արշավի ետեւում կանգնած են երկու մարդ, որոնք նրան գաղափարական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։

Գաղափարների հեղինակը Սթիվ Բեննոնն է, որը հիմա Սպիտակ տան գլխավոր ստրատեգն է։ «Իսկ ֆինանսական կողմը տնօրինում է մուլտիմիլիոնատեր Ռոբերտ Մերսերը, որը երրորդ տեղն է զբաղեցրել Թրամփի ընտրարշավի դոնորների շարքում ու ազդել Բրիտանայում «Բրեքսիթի» հաղթանակի վրա»,- ասվում է հոդվածում։

Մերսերը, որը Reinaissance Technologies ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենն է, ֆինանսավորում է ամերիկյան մեդիա աշխարհին ուլտրապահպանողական բնույթ հաղորդելու փորձերը ՝ «դրան զուգահեռ նա աջակցում էր Դոնալդ Թրամփի ու Բրեքսիթի կողմնակիցների հաղթանակին»,- ասում է հեղինակը։

2011-ին Մերսերը 10 մլն դոլար է ներդրել Breitbart News–ում՝ լրատվական պորտալ, որի համահիմնադիրը Բեննոնն է։ «Դա այսպես կոչված այլընտրանքային աջերի առաջատար պարբերականն է, պորտալի նյութերը այլատյացական, կնատյացական ու հոմոֆոբիական բովանդակություն ունեն։ Իր գոյության 10 տարիներին պորտալը դարձել է թվային մեդիայի իսկական ֆոնոմեն՝  Ֆեյսբուքում» ու «Թվիթերում» բաժանորդների առավելագույն քանակություն ունեցող քաղաքական կայք», ասվում է հոդվածում։

«Մերսերի մեկ այլ ներդրում հուշում է, որ նա կարեւոր դեր է կատարել Leave.eu արշավում՝ որը քարոզում էր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը», գրում է հեղինակը։ Մի քանի օր առաջ բրիտանական Observer–ը հայտնել է, որ Մերսերը բրիտանական UKIP կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջին տրամադրել է Cambridge Analytica ֆիրմայի անվճար ծառայություններ, որի մեջ նա 10 մլն դոլար էր ներդրել։

Cambridge Analytica-ն, որը զբաղվում է տվյալների վերլուծությամբ «գուցե խորհուրդներ է տվել Leave.eu թիմին,  թե ինչպես բրիտանացիների ֆեյսբուքյան պրոֆիլից կորզել տեղեկություններ, որպեսզի հետո անհատականացված քարոզչության միջոցով նրանց կարողանան բրեքսիթի օգտին տրամադրել», ասվում է հոդվածում։

ԱՄՆ-ում Cambridge Analytica–ը փորձել է «մշակել» Թրամփի ընտրողներին։ Համարվում է , որ «Ֆեյսբուքը» ակամա նպաստել է Թրամփի հաղթանակին կամ ոչ հավաստի նորություններ տարածելու միջոցով, կամ էլ այն բանի շնորհիվ, որ Թրամփը 56 մլն դոլար է ներդրել «Ֆեյսբուքով» քարոզչություն  իրականացնելու ։

Ի լրումն՝ «Թվիթերում» տարածվում էին հաղորդագրություններ բոտերի՝ ռոբոտացված հաշիվների միջոցով։

«Եվ այսպես, Բեննոնը տիրապետում է փիառի հմտություններին, իսկ Մերսերը՝ «մեծ տվյալներին» ու նրանք երկուսով հյուսում են  այն ցանցը, որի օգնությամբ հույս ունեն փոխել մի ամբողջ երկրի մտածողությունը։ Հիմա վիրտուալ աշխարհում ամրապնդվում է աջ գաղափարախոսությամբ պորտալների գերիշխանությունը»,- նշում է հեղինակը։