Չինաստանում կայացել է քաղաքական խոշորագույն համաժողովը
(last modified Fri, 03 Mar 2017 13:12:55 GMT )
Մարտ 03, 2017 16:42 Asia/Tehran
  • Չինաստանում կայացել է քաղաքական խոշորագույն համաժողովը

Չինաստանի նախագահ ՝ Շի Ջին Պինգի ներկայությամբ, Պեկինում մեկնարկել է «Չինաստանի ժողովրդական քաղաքական » ամենամյա խորհրդաժողովը: Քաղաքում կիրառվել են անվտանգության խիստ միջոցառումներ:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ Չինաստանի քաղաքական կարևոր իրադարձություններից համարվող խորհրդաժողովին մասնակցում են Կոմունիստական կուսակցության ավելի քան 2500 ներկայացուցիչներ և Չինաստանի քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Խորհրդաժողովի ավարտին, գիտական, տնտեսական, առևտրական , անվտանգության ու քաղաքական ոլորտներում լայնամասշտաբ բանակցությունների արդյունքում, Չինաստանի պետայրերն ու ներկայացուցիչներն Ազգային Կոնգրեսին են ներկայացնում իրենց ծրագրերն ու առաջարկները:

Խորհրդաժողովը շարունակվելու է մինչև կիրակի կեսօր: Նույն օրը երեկոյան մեկնարկելու է Ազգային Կոնգրեսի տարեկան մեծ նստաշրջանը: