Ֆրանսիացի կենտրոնամետները կհրաժարվեն Ֆիյոնին հետագա աջակցությունից. Reuters
https://parstoday.ir/hy/news/world-i55794-Ֆրանսիացի_կենտրոնամետները_կհրաժարվեն_Ֆիյոնին_հետագա_աջակցությունից._reuters
Կենտրոնամետների «Դեմոկրատների եւ անկախների միություն» ֆրանսիական կուսակցությունը մտադիր Է հայտարարել «Հանրապետականներ» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին նախընտրական մրցարշավում աջակցությունը դադարեցնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կուսակցության ղեկավարությանը մոտ կանգնած մի աղբյուրի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2017 15:07 Asia/Tehran
  • Ֆրանսիացի կենտրոնամետները կհրաժարվեն Ֆիյոնին հետագա աջակցությունից. Reuters

Կենտրոնամետների «Դեմոկրատների եւ անկախների միություն» ֆրանսիական կուսակցությունը մտադիր Է հայտարարել «Հանրապետականներ» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին նախընտրական մրցարշավում աջակցությունը դադարեցնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կուսակցության ղեկավարությանը մոտ կանգնած մի աղբյուրի:

«Մենք հորդորել ենք «Հանրապետականներին»՝ պարտավորություններ ստանձնել եւ գտնել այլ թեկնածուի»,-հայտարարել Է Reuters-ի աղբյուրը:

«Դեմոկրատների եւ անկախների միություն» կուսակցությունը, որը 28 պատգամավոր եւ 43 սենատոր ունի խորհրդարանում, մարտի 1-ին կասեցրել Է մասնակցությունը Ֆիյոնի նախընտրական արշավին: 

 

Շաբաթվա սկզբից «Հանրապետականներից» մի քանի հայտնի պատգամավորներ հայտարարել են, որ այլեւս չեն աջակցելու Ֆիյոնին եւ դուրս են եկել նրա թիմի կազմից:

Մինչդեռ Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցները նրա շուրջ ծավալված սկանդալի ֆոնին աջակցության ընդգրկուն ցույց են պատրաստում: Ակցիան առաջիկա կիրակի օրը՝ մարտի 5-ին, տեղի կունենա  Փարիզի կենտրոնի Տրոկադերո հրապարակում, Էյֆելյան աշտարակի մոտ:

 

«Մենք ակնկալում ենք, որ ֆրանսիացիները կարձագանքեն մեր կոչին եւ հանգստյան օրերին Փարիզ կժամանեն Ֆրանսիայի բոլոր անկյուններից, որպեսզի աջակցեն այն թեկնածուին, որն ազնվորեն համոզիչ հաղթանակ Է տարել փրայմերիզներում»,-մարտի 3-ին հայտարարել են Ֆիյոնի նախընտրական շտաբում: Քաղաքական գործչի շրջապատում ընդգծում են, որ դա հատկապես կարեւոր Է այժմ՝ այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրապետական պատգամավորներ երես են թեքում նրանից:

Ֆիյոնն ինքը նախօրյակին Ֆրանսիայի հարավի Նիմ քաղաքում անցկացված հանրահավաքում իր ելույթի ընթացքում հավաստիացրել Է, որ իրեն բնավ չեն անհանգստացնում «առանձին պատգամավորների դասալքության» դեպքերը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

orer.am/