Մամուլի տեսություն 04-03-2017
https://parstoday.ir/hy/news/world-i55852-Մամուլի_տեսություն_04_03_2017
Օրվա մամուլի լրատվության կենտրոնում էին Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածությունը, Պալմիրայի ազատագրումը, Ֆրանսիայի ոստիկանության ներխուժումը ՝ Ֆիոնի բնակարան, ԱՄՆ-ի արդարադատության նախարարի և Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հանդիպման շուրջ ծավալված սկանդալային պատմությունը , Հուսնի Մուբարաքի ազատ արձակումը և այլ լուրեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 12:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    04-03-2017

Օրվա մամուլի լրատվության կենտրոնում էին Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածությունը, Պալմիրայի ազատագրումը, Ֆրանսիայի ոստիկանության ներխուժումը ՝ Ֆիոնի բնակարան, ԱՄՆ-ի արդարադատության նախարարի և Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հանդիպման շուրջ ծավալված սկանդալային պատմությունը , Հուսնի Մուբարաքի ազատ արձակումը և այլ լուրեր:

«Ռեսալաթ»

Անկարայում Գերմանիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել

 

Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Գերմանիայում թուրք քաղաքացիների հետ Թուրքիայի արդարադատության նախարարի հանդիպումը չեղյալ հայտարարվելու հարցի հետ կապված: Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալի ասածով, Գերմանիայում ապրում են մեկ միլիոն 400 հազար թուրք քաղաքացիներ, որոնք կարող են մասնակցել ընտրություններին: Գերմանիան և եվրոպական մյուս երկրները դեմ են Թուրքիայի կառավարման համակարգը փոխելու Էրդողանի նախագծին: Արևմտյան երկրներին մտահոգում է այն հավանականությունը, որ Թուրքիայում չեն հարգվելու ժողովրդավարության նորմերը:

Նույն հարցին է անդրադարաձել նաև «Իրան» օրաթերթը

 

Մի կողմից Անկարան զայրացրել է Գերմանիային ՝ Թուրքիայում իր լրագրողին ձերբակալելու համար, իսկ մյուս կողմից Թուրքիան դժգոհ է այն բանի համար, որ Գերմանիան Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի օգտին քվեարկող քաղաքացիներին չի արտոնել համահավաքի կոչ անել: Գերմանիան չեղարկել է Քյոլնում Թուրքիայի էկոնոմիկայի , իսկ Գագնավում այդ երկրի արդարադատության նախարարի հանդիպումները:  Հակադարձելով այդ քայլին, Թուրքիայի Ագ նախարարը հայտարարել է , որ պատասխանելու են Գերմանիային: Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Զիգմար Գաբրիելը Բեռլինում ասել է , որ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները դառնալու են խիստ լարված:

 

 

«Ալիք» օրաթերթից ընտրել ենք գեղարվեստական ու մարզական նորություններ

Հայաստանում նկարահանված «Երեք օտարական»-ը շուտոն Իրանի կինոդահլիճներում

 

Իրանի 35-րդ Ֆաջր կինոփառատոնի ավարտից հետո երկրի կինոարվեստի ամենաթեժ թեման է համարվում Նովրուզի ֆիլմերի ցուցադրումը: Նկատի առնելով այն ջաստը, որ նովրուզի հանգստյան օրերին իրանական կինոյի վաճառքի վերելք է և գրանցվում է տարվա երկարաժամկետ և ամենադիտվող ժամանակաշրջանը: Ուստի կինոպրոդյուսերները տանում են թեժ մրցակցային աշխատանք, որպեսզի իրենց արտադրությունը հանրությանը ցուցադրվի հենց այս օրերին: իսկ այս տարվա Նովրուզի կինոթողարկման ծրագիրն արդեն պարզ է դարձել հանրությանը: Ներկայացված ֆիլմերում խաղում են հանրաճանաչ դերասաններ: Կինոցուցադրման ծրագրի մաս են կազմում «Կեսօրյա պատմություն» , «Լավ,վատ, անմակարդակ» , «Յուրահատուկ մի օր» , «Երեք օտարական» , «Աբա ջան» և «Գաշթ-2» ֆիլմերը :

 

«Ալիք»

Իրանահայ երիտասարդը տարվա միջազգային լավագույն մարտիկ

 

Խառը մարտարվեստների պրոֆեսիոնալ հայազգի անվանի մարտիկ Գեղարդ Մուսասին դարձել է հեղինակավոր «World MMA Awards 2017»-ի մրցանակակիր` «Տարվա լավագույն միջազգային մարտիկ» անվանակարգում:

Գեղարդն այդ անվանակարգում կիսել է հաղթանակը «ММА» ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Գրում է «armedia.am»-ը:

 

«Շարղ»
Մերկելը ՝ Եգիպտոսում

Կահիրե այցելելով, Մերկելը քննարկել է տարածաշրջանային մի շարք հարցեր: Եգիպտոսի պետայրերի հետ հանդիպումների շրջանակում Մերկելը շեշտել է , որ իր երկիրը սատարում է ՄԱԿ-ի հսկողությամբ Սիրիայի ճգնաժամին ոչ ռազմական լուծումներով վերջ դնելուն ուղղված քայլերին:   Եգիպտոսի նախագահն էլ իր հերթին հուշել է Սիրիայի , Լիբիայի և այլ երկրների միասնակության ու տարածքային ամբողջականության սկզբունքի հարգումը:

Մյուս կողմից Եգիպտոսի դատարանն անմեղ է ճանաչել Հուսնի Մուբարաքին:  Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հինգշաբթի երեկոյան հրապարակել է իր վերջնական վճիռը և հայտարարել, որ Մուբարաքը դերակատարություն չի ունեցել 2011 թվականին նրա պաշտոնազրկմանը հանգած ընդվզման ժամանակ բողոքարարների սպանության գործում: Դատարանը հերքել է Մուբարաքի դեմ քաղաքացիական գործ հարուցելու հիմամբ 2011 թվականի ընդվզման զոհերի հարազատների շահերը պաշտպանող փաստաբանների դիմումը, փակել Մուբարաքի վճիռը կրկին բողոքարկելու, կամ նրա դեմ նոր գործ հարուցելու հնարավորությունը:

 

 

news.am

Բրիտանիան գտել է Brexit-ի համար 60 մլրդ եվրո վճարելուց խուսափելու ելքը

 

 

Բրիտանիայի կառավարության իրավաբանները եզրակացրել են, որ երկիրն իրավունք ունի չվճարել նախապես սահմանված 60 մլրդ եվրոն` Եվրամիության կազմից Թագավորության դուրս գալու համար, հաղորդում է  The Times-ը:

Համաձայն եզրակացության` գոյություն չունի օրենք կամ պայմանագիր, որը կարող է Բրիտանիային ստիպել վճարել այդ գումարը, ուստի Բրյուսելը դրա համար իրավական հիմքեր չունի: Մասնագետների խոսքով` անհրաժեշտություն չկա երկրի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի ավարտին վճարել այդ գումարը:

2016-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալը Միացյալ Թագավրության համար 50- 60 միլիարդ եվրո կարժենա: