Բորիս Ջոնսոնը ընդունել է Մոսկվա այցելելու Լավրովի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i55900-Բորիս_Ջոնսոնը_ընդունել_է_Մոսկվա_այցելելու_Լավրովի_առաջարկը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա շաբաթներին Մոսկվա այցելելու հրավերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 18:22 Asia/Tehran
  • Բորիս Ջոնսոնը ընդունել է Մոսկվա այցելելու Լավրովի առաջարկը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա շաբաթներին Մոսկվա այցելելու հրավերը:

Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության կայքում:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվա Ջոնսոնի այցը կընթանա վարչապետ Թերեզա Մեյի հայտարարած «համագործակցիր, բայց զգուշացիր» մոտեցման հունում:

Ակնկալվում է, որ նախարարները կշոշափեն Սիրիայի եւ Ուկրաինայի հակամատությունների թեմաները, հանդիպման մասին մանրամասների մասին ավելի ուշ կհրապարակվի:

Այն մասին, որ Լավրովը Ջոնսոնին Մոսկվա է հրավիրել՝ հունվարին է հաղորդվել:

News.am