Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծին
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել «Ղազախստանի հանրապետության սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:
Ըստ փաստաթղթի , բացառությամբ Ղազախստանի նախագահ՝ Նուր Սոլթան Նազարբաևը կարող է մշտապես իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրությունների համար, մինչդեռ փոխոխված սահմանադրության մի կետի համաձայն՝ յուրաքանչյուր անձ կարող է երկու իրարահաջորդ շրջան նախագահել Ղազախստանում: Առաջարկվող սահմանադրական փոփոխություններն ուղղված են նախագահի լիազորությունների նվազեցմանը, խորհրդարանի դերի ուժեղացմանը, կառավարության ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացմանը: Նոր Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը դառնում է հինգ տարի: Ներկա պահին այդ ժամկետը 7 տարի է:
Ղազախստանի նախագահի քննադատները համոզված են, որ Նուր Սոլթան Նազարբաևը փորձում է նվազեցնել մրցակցությունը իր հավանական ժառանգորդների միջև:
Նշենք,որ Նուր Սոլթան Նազարբաևը 1988 թվականից ղեկավարում է Ղազախստանում: