Մամուլի տեսություն 06-03-2017
Երկուշաբթի մարտի 6-ին, իրանական մամուլի խոշոր վերնագրերը Ադրբեջանի նախագահի Իրան կատարած այցելության և հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ նրա հանդիպման մասին է եղել: ԶԼՄ-ներն առանձնահատուկ տողեր էին հատկացրել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությանը, նաև Թրամփի հեռախոսազրույցների գաղտնալսմանը, Ֆրանսիայում Ֆիոնի շուրջ ծավալվող սկանդալին , ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի , Թրամփի խորհրդականի պաշտոնի թեկնածության, նաև Պուտին-Նեթանյահու հանդիպմանը քննարկվող հարցերին:
Իլհամ Ալիևը Թեհրանում է : Նրան ընդունել է հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին:
«Էթեմադ»
Ն Վ առաջնորդ.«Ադրբեջանի կառավարությունը մշտապես եղել է Իրանի ժողովրդի կողքին»
«Էթելաաթ»
Ժողովրդին ապավինումը ՝ ուժերի դեմ անխոցելիության գլխավոր գործոնն է»
«Իրան»
Սիոնիստական ռեժիմը ջանքեր է գործադրում ՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները թուլացնելու ուղղությամբ
«Ջավան»
Ն Վ առաջնորդ.«Ադրբեջանի կառավարության նպատակահարմարությունը պայմանավորված է ժողովրդի հետ կրոնական հարցերում կարեկցանքի դրսևորումներով»
«Ռեսալաթ»
Օբաման և Թրամփի հեռախոսազրույցների գաղտնալսումը
Օբամայի կառավարության կողմից Թրամփի հեռոխոսազրույցների գաղտնալսումը դարձել է ԱՄՆ-ի քաղաքական ու անվտանգության դաշտի նոր սկանդալը: ԱՄՆ նախկին նախագահ՝ Օբամայի խոսնակ ՝ Քևին Լուիսը հակադարձել է Թրամփի հայատրարությանն առ այն, որ նախագահական ընտրությունների ընթացքում գաղտնալսում է տեղի ունեցել: Օբամայի խոսնակն ասել է .-«Ոչ՛ Օբաման և ոչ՛ էլ Սպիտակ տան որևէ այլ պաշտոնյա քաղաքացիներին լրտեսելու իրավունք չունի»: Լուիսի հավաստմամբ, Օբամայի կառավարությունում մի սկզբունք կար ՝ Սպիտակ տան ոչ մի պաշտոնյա չէր կարող միջամտել արդարադատության նախարարության անկախ աշխատանքներին: Թրամփն ասել էր, որ հեռախոսազրույցների գաղտնալսումը ստորություն է եղել Օբամայի կողմից ՝ դա նմանեցնելով Նիքսոնի ժամանակվա «Վաթըրգեյթի» խայտառակությանը:
«Շարղ»
Քամերոնը ՝ ՆԱՏՕ-ի հավանական գլխավոր քարտուղարը
Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնը հավանաբար փոխարինելու է Ստոլտենբերգին ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Եթե վարչապետ Մեյը որոշի թեկնածու ներկայացնի այդ պաշտոնի համար, ապա լավագույն թեկնածուն լինելու է Քամերոնը: Այս հարցում Քամերոնին սատարում են ԱԳ , ֆինանսների և պաշտպանության նախարարները: Վերլուծաբանների համոզմամբ, դա կատարվում է ԱՄՆ-ի տեղեկությամբ:
«Իրան»
Պուտին-Նեթանյահու հանդիպման առանցքը
Սիոնիստական ռեժիմի վարչապետը կանխավ հայտարարել է , որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելու է Իրանի հարցը: Իսրայելի ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Իրանը ձգտում է Սիրիայում ներկայությանը: Նեթանյահուի հայտարարությամբ, Իրանը փորձում է սիրիական ճգնաժամի լուծումը գտնելու ուղղությամբ տարվող ջանքերին զուգահեռ, ամրապնդի իր դիրքերն այդ երկրում:
«Ալիք»
Իրանական լուսարձակ
ԻՌՆԱ
Մեկնարկել է Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր շտաբի աշխատանքը, մասնակցությամբ Իրանիներքին գործերի նախարարի: Շտաբի մեկնարկի պաշտոնական արարողությունից հետո, ներքին գործերի նախարարը այցելել է շտաբի տարբեր բաժիններ, մոտիկից հաղորդակից դառնալով Իրանի նախագահական և միաժամանակ քախորհուրդների ու թաղային խորհուրդնրի ընտրությունների գծով ցայժմ ծավալված աշխատանքների հետ:
«Ալիք»
Իրանը ներկայությունը Սիրիայում և՛ օրինական է , և՛ անհրաժեշտ»
ՌԴ նաագահի Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական ՝ Բոգդանովն այդ մասին հայտնելով, կարևորելո է Իրանի և տարածաշրջանի արաբալեզու երկրների միջև բանակցությունների փաստը : «Չկա ոչ մի հիմնավորում կապված տարածաշրջանն իրանական կողմի պատճառով անկայունացված լինելու մասին, որը երբեմն արվում է որոշ երկրների միջոցով».-ասել է նա:
galatv.am
Էրդողանը սպառնում է, Մերկելը՝ վճարում
«Կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի որքան հնարավոր է շուտ թուրքական բանտից ազատի Die Welt-ի թղթակից Դենիզ Յուսելին: Արդյո՞ք ամեն ինչ կարվի»,-գրում է գերմանական Bild օրաթերթը:
«ԳԴՀ ԱԳ նախարարը չի կանչել Թուրքիայի դեսպանին, այլ ընդամենը նրան խնդրել է գալ նախարարություն զրուցելու: Այդ ձեւակերպումը նախատեսում է ամենամեղմ քննադատությունը: Լուրջ լարվածությունը չի օգնի Յուսելին, համոզված են գերմանական կառավարական շրջանակներում: Սակայն առաջին հերթին Մերկելը եւ ԵՄ-ը մտածում են Թուրքիայի հետ «դաշնագրի» մասին: Էրդողանը հոգում է, որ Իրաքի, Աֆղանստանի եւ Սիրիայի փախստականներն այլեւս չհասնեն Հունաստան: Իսկ մենք վճարում ենք»,-գրում են թերթի լրագրողները:
«Արդյո՞ք դա չի նշանակում Բեռլինի միակողմանի կախվածություն Անկարայից: Երկրորդ միգրացիոն ալիքը, որը կարող էր առաջացնել Էրդողանը, կործանանար հետեւանքներ կունենար Մերկելի նախընտրական քարոզարշավի համար եւ ԵՄ-ում քաոս կառաջացներ: Այդ պատճառով ԵՄ-ը պատրաստ է միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնել Թուրքիայում ճամբարներ կառուցելու համար: Բացի այդ, Էրդողանը շատ անգամ է սպառնացել գերմանացի քաղաքական գործիչներին Ինջիրլիք ռազմական ավիաբազա այցելելու արգելքով, որտեղ տեղակայված է Բունդեսվերի զինուժը»:
«Թուրքական տնտեսությունը լավ վիճակում չէ, գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 12 տոկոսի: Այդ ցուցանիշը քաղաքական առումով վտանգավոր է Էրդողանի համար: Անկարայից Բեռլինի կախվածության օրինակ է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վիճակը: Բանն այն է, որ ահաբեկչություններից եւ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրներ ունի, իսկ եթե դաշնային պետությունը պաշտոնապես հայտարարի, որ այդ երկիրը վտանգավոր է ճամփորդությունների համար, ապա թուրքերի համար դա տնտեսական փլուզում կլինի»,-եզրափակում է պարբերականը:
Աղբյուր` Bild
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան