Ֆրանսիայում քննադատել են Թրամփին Twitter-ում քաղաքականություն վարելու համար
Մարտ 07, 2017 15:02 Asia/Tehran
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Միշել Սափեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առևտրի քաղաքականության հարցով ունեցած իր դիրքորոշումը Twitter միկրոբլոգի միջոցով արտահայտելու համար:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ Սափենը Լիսաբոն կատարած իր այցի շրջանակներում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը կդառնա ավելի պարզ և հետևողական:
«Դիրքորոշումները թվիթով չեն հայտնում»,-ասել է նախարարը՝ մեկնաբանելով պաշտպանական առևտրային քաղաքականություն վարելու մասին Թրամփի հայտարարությունը, որը Սափենի կարծիքով բացատրությունների կարիք ունի:
1in.am
Պիտակ