Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/world-i56356-Հայաստանն_ու_Ֆրանսիան_կհամագործակցեն_զբոսաշրջության_ոլորտում
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն մարտի 8-ին Փարիզում հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 08:18 Asia/Tehran
  • Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն մարտի 8-ին Փարիզում հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :

Մասնավորապես՝ Հայաստան և Ֆրանսիան նախաձեռնում են․ 

  • հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում,
  • զբոսաշրջիկների ընդունելության պայմանների և անվտանգության բարելավում երկու երկրներում,
  • զբոսաշրջային ուղղությունների փոխադարձ խթանում զանգվածային լրատվամիջոցներով, զբոսաշրջային գործակալությունների ներգրավմամբ և զբոսաշրջային երթուղիների ներկայացման միջոցով,
  • թեմատիկ համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես գաստրոնոմիայի, մշակույթի, էկոտուրիզմի, մասնագիտական կրթության, լեռնային տուրիզմի և գյուղական տուրիզմի՝ հատկապես երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործընկերության շրջանակներում ընդգրկված ոլորտներում,
  • երկու երկրների զբոսաշրջության մասնավոր հատվածների միջև փոխադարձ ներդրումների և համագործակցության խրախուսում,
  • երկու երկրների արհեստագործական, գաստրոնոմիական, մշակութային և գեղարվեստական արտադրանքի փոխադարձ խրախուսում բարձր զբոսաշրջային ներուժ ունեցող տեղական և ազգային միջոցառումների շրջանակում,
  • երկու երկրների միջև, զբոսաշրջության հարցերով համագործակցությունն ամրապնդող ցանկացած գործունեություն, ինչպես մասնագիտական կրթությունը, թվային տեխնոլոգիաները կամ օդային հաղորդակցությունը:

orer.am/