Ղարաբաղում հրադադարը խախտողների դեմ պատժամիջոցների կիրառելու հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i56358-Ղարաբաղում_հրադադարը_խախտողների_դեմ_պատժամիջոցների_կիրառելու_հավանականությունը
Հավանական է, որ պատժամիջոցների կիրառվեն Ղարաբաղում հրադադարը խախտող կողմի դեմ: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 09:15 Asia/Tehran
  • Ղարաբաղում հրադադարը խախտողների դեմ պատժամիջոցների կիրառելու հավանականությունը

Հավանական է, որ պատժամիջոցների կիրառվեն Ղարաբաղում հրադադարը խախտող կողմի դեմ: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսպրես գործակալության հաղորդմամբ՝ մարտի 8-ին, Ելիսեյան պալատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է այն մասին, որ հնարավոր է սահմանվեն պատժամիջոցներ՝ հրադադարի հավանական խախտումները կանխարգելելու և այդ ռեժիմը անտեսող կողմին պատժելու համար:

Օլանդն ասել է.«ՄԻՆՍԿ-ի խմբի պարտականությունն է ազդեցիկ ելք գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:

Հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները: «Հայաստանը կարող է ազդեցիկ դերակատարություն ունենալ ֆրանսիական ընկերությունների մուտքը ԵՏՄ-ի շուկայում ապահովելու և Իրանի ու այդ ընկերությունների միջև հարաբերությունների հաստատման հարցում». ասել է նա: