Մամուլի տեսություն 10-03-2017
https://parstoday.ir/hy/news/world-i56444-Մամուլի_տեսություն_10_03_2017
Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին նախորդող զարգացումները : Մամուլն անդրադարձել էր նաև Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքներին և այլ հարցերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 11:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   10-03-2017

Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին նախորդող զարգացումները : Մամուլն անդրադարձել էր նաև Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքներին և այլ հարցերի:

«Շարղ»

300 ֆրանսական ընկերությունների ներկայացուցիչներ Իրանում են

Միջազգային ներդրումներում Ֆրանսիայի դեսպան և «Բիզնես ֆրանս» ընկերության գործադիր տնօրենը մտերմիկ զրույց են ունեցել իրանցի լրագրողների հետ: Հանդիպմանը ֆրանսացի առևտրականները ցանկություն հայտնեցին Իրանի հետ համագործակցելու համար: Ֆրանսիայի դեսպանի խոսքերով,  առայսօր նա 300 ֆրանասական ընկերությունների ներկայացուցիչների է ուղեկցել Իրան այցելության ժամանակ, ևս երկուհազար ընկերություններ ցանկություն են հայտնել Իրանում առևտրա-տնտեսական հարաբերություններ հաստատելու կապակցությամբ:

 

Հակաիրանական շրջափակումները խախտելու պաճռաբանությամբ ZTE-ն 900 միլիոն դոլար տուգանվել է

 

Չինական ZTE ընկերությունը ԱՄՆ-ի կողմից տուգանվել է Իրանին և Հյուսիսային Կորեային իր արտադրանքները վաճառելու պատճառաբանությամբ:

Չինական հաղորադկցական ընկերությունը համաձայնել է, որ եթե ամերիկացիները հետամուտ չլինեն Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ համագործակցելու պատճառով շրջափակումների հարցում օրինախախտության հարցին, և չդադարեցնեն ընկերության արտադրական հոսքագիծը, ընկերությունը վճարելու է 892 միլիոն դոլարի տուգանքը:

 

 

«Ռեսալաթ»

Մակրոնի ոսկե օրերը

 

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների անկախ թեկնածու ՝ Էմանուել Մակրոնին հաջողվել է առաջ անցնել մրցակիցներից: Դա այն դեպքում, երբ ավելի վաղ նման զարգացում չէր սպասվում: Եվրոպական աղբյուրնն արդեն նրա մասին խոսում են որպես Ֆրանսիայի հաջորդ նախագահի: Մակրոնն իր ողջ կարողությունը կենտրոնացրել է առաջին փուլում հաղթելու վրա: Մակրոնը որոշ չափով կարգավորել է Լեպենի հետ իր տարաձայնությունները:

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում սապսվող ընտրություններում Մակրոնն ունի հաղթելու 25.5 տոկոսի շանս: Լեպենը շահելու է ձայների 26 տոկոսը : մակերոնի հաջողությանը նպաստել է Ֆիոնի կոռուպիոն հարցի հետ կապված սկանդալը : Հարցումների արդյունքերը պարզել են, որ երկրորդ փուլում Լեպենը շահելու է ձայների միայն 40 տոկոս, անկախ այն բանից, թե նրա կրցակիցը կլինի Մակրոնը, թե՞ Ֆիոնը, ով հավաքելու է ձայների ավելի քան 60 տոկոսը: Ֆրանսիայի բնակչության 58 տոկոսի համոզմամբ, Լեպենը համարվում է սպառնալիք ժողովրդավարության համար:

 

«Իրան»

Իրանի անվտանգության նախարար .«Կրոնական փոքրամասնությունների անդորրը մեզ համար կրոնական արժեք է համարվում»

 

Իրանի անվտանգության նախարարն ասել է .«Կրոնական փոքրամասնությունների անդորրը մեզ համար կրոնական արժեք է համարվում»: Նա նաև հայտարարել է, որ բոլոր մարդկանց հարգելը համարվում է ԻԻՀ-ի պարտականությունը: «ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, Սեյյեդ Մահմուդ Ալավին հյուրընկալել է կրոնական փոքրամասնությունների հոգևորականներին: Անդրադառնալով այն փաստին, որ հայերը և ասորիներն իսլամական խորհրդարանում ունեն պատգամավորներ, ավելացրել է .-«Այսպիսով փոքրամասնություններն իրենց առավել ապահով են զգում»:

 

 

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Կատարի էմիրին

Չնայած Թեհրանի հետ հարաբերություններ հաստատելու անհավանականության մասին արաբական երկրների պետայրերի հայտարարություններին, ԻԻՀ-ը շարունակում է հետևել տարածաշրջանում գործակցության քաղաքականության առանցքին: Այդ ուղղությամբ է կայացել Իրանի ԱԳ նախարարի այցը Կատար: Դուհայում նա հանդիպում-զրույց է ունենալու պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների պետայրերի հետ:

Կատարի Էմիրի հետ Զարիֆի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները: Հանդիպմանը կողմերը կարևորել են  երկու երկրի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

 

 

«Համշահրի»

Թրամփը և ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները

 

Հակառակ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ տված խոստումներին, Թրամփն արդեն արել է հակառուսական քայլը ՝ Պենտագոնին արգելելով Մոսկվայի հետ սպառազինական գործարք կնքել: Կոնգրեսն ընդունել է 2017 թվականին այդ երկրի հետ ռազմական համագործակցության մասին օրենքը, ըստ որի պաշտպանության նախարարությանը թույլ չի տրվում Ռուսաստանի հետ սպառազինական պայմանագրեր ստորագրել :

Վերջին որոշումների արդյունքում, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել Յութայի նախկին նահանգապետ ՝ Ջոն Հանցմենը: Նա ամերիկացի միլիարդատերի որդի հանրապետական դիվանագետ է և 2009-2011 թթ.-ին ՝ Օբամայի նախագահության օրոք եղել է Չինաստանում ԱՄՆ դեսպանը, սակայն 2012 թվականին հրաժարական ներկայացրեց ՝ նախագահական ընտրություններում թեկնածությունը դնելու համար:

 

 

 

armedia.am

Ֆրանսիան կարևորում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Աննա Կարապետյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, սակայն ամենակարևոր հարցերից մեկը թերևս ներդրումների գրավումն էր և տնտեսական նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այդ համատեքստում մի քանի ուշագրավ հայտարարություններ արվեցին՝ վերաբերող ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ համագործակցությանը:

Մասնավորապես, այցի ընթացքում հնչած ելույթները հստակ ցույց տվեցին, որ ֆրանսիացի գործընկերները խորապես գիտակցում են Հայաստանի կողմից որդեգրված «և-և»-ի քաղաքականության արդյունավետությունն ու շահեկանությունը, այդ թվում՝ Եվրամիությանը և, մասնավորապես, Ֆրանսիայի համար: Ֆրանսուա Օլանդն իր խոսքում հատկապես կարևորել է Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ՝ ընդգծելու համար Հայաստանի տնտեսական գրավչությունը ներդրումների համար: Մյուս կողմից նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու որոշումից հետո Ֆրանսիան՝ որպես բարեկամ երկիր, մեծ ջանք է գործադրել թույլ չտալու համար, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հարցականի տակ դրվեն:

Մյուս կողմից ՀՀ նախագահն իր հերթին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստ բերել ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը:

Այս որակի երկխոսությունը վկայում է այն մասին, որ եվրոպական կողմն օբյեկտիվորեն գնահատում է առկա իրավիճակն ու գնահատում Հայաստանի որդեգրած «և-և»-ի քաղաքականության ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային նշանակությունը և փորձում դրանից օգուտներ քաղել:

Այդ գիտակցումը միանգամից չի ձևավորել: Դրանում մեծ դեր են խաղացել ԵՄ առանձին երկրները և առաջին հերթին՝ Ֆրանսիան, որը Եվրամիության ներքո ջանքեր է գործադրել հայաստանյան գործընկերներին աջակցելու և այդ գիտակցումը հասունացնելու համար:

Իսկ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաջողությունն ու առաջընթացը հավասարապես կախված են ինչպես համաեվրոպական գլխավոր գերատեսչչությունների հետ երկխոսության մակարդակից ու համագործակցության որակից, այնպես էլ ԵՄ առանձին երկրների հետ հարաբերություններից: Ֆրանսիան այդ առումով հատուկ կարևորության բարեկամ երկիր է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանին բոլոր միջազգային կազմակերպություններում: