Եվրախորհուրդը զգուշացրել է Թուրքիայի Սահմանադրական փոփոխության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i56528-Եվրախորհուրդը_զգուշացրել_է_Թուրքիայի_Սահմանադրական_փոփոխության_կապակցությամբ
Եվրախորհուրդը հրապարակել է հաղորդագրություն ,որում զգուշացնելով Թուրքիայի Սահմանադրական փոփոխության կապակցությամբ ,այն ժողովրդավարության համար հետադարձ քայլ է որակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 08:44 Asia/Tehran
  • Եվրախորհուրդը զգուշացրել է Թուրքիայի Սահմանադրական փոփոխության կապակցությամբ

Եվրախորհուրդը հրապարակել է հաղորդագրություն ,որում զգուշացնելով Թուրքիայի Սահմանադրական փոփոխության կապակցությամբ ,այն ժողովրդավարության համար հետադարձ քայլ է որակել:

 

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հաղորդագրության մեջ ասված է.«Թուրքիայի Սահմանադրական փոփոխությունը, որն այդ երկրի նախագահին թույլ է տալու կազմալուծել խորհրդարանը,  դեմ է  ժողովրդավարական համակարգերին»: 

Հաղորդագրության այլ հատվածում Եվրախորհուրդը մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահի որոշման համաձայն՝ երկրի նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակելու կամ պաշտոնից ազատելու լիազորության կապակցությամբ, ինչը ինքնըստինքյան թուլացնելու է Թուրքիայի դատական համակարգի գործունեությունը:

2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում կանցկացվի խորհրդարանական համակարգը նախագահականի փոխելու մասին հանրաքվե:

Թուրքիայի Սահմանադրությունը փոխվելու դեպքում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը կկարողանա մինչև 2029 թվականը մնալ երկրի նախագահի պաշտոնում: