Մամուլի տեսություն 11-03-2017
Օրվա մամուլի լրատվության գլխավոր թեմաներն էին ՝ Դիմադրողական տնտեսության շուրջ ծավալվող զրույցները, նախընտրական հարցերը, Թուրքիա-Գերմանիայի հարաբերությունների լարումը, ամերիկյան զորքերի մուտքը Սիրիայի հյուսիսային շրջաններ,Հարավային Կորեայի պաշտոնանկ լինելը և այլ նորություններ:
«Աբրար»
Մեծարգո առաջնորդ.«Ժողովուրդը պետք է իր կենցաղում զգա դիմադրողական տնտեսության ազդեցությունը»
«Իրան»
Էսհաղ Ջահանգիրի.«Այս տարի տնտեսությունն առավել դիմադրողական դարձավ»
«Շարղ»
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ է արել այդ երկրի նախագահին
Հարավային Կորեայի նախագահը պաշտոնապես հեռացվել է իր պաշտոնից ՝ կոռուպցիայի մեջ նրա մեղադրանքն ապացուցվելուց հետո: Նախագահի հարցապնդումը կատարվել է պահպանողական կուսակցության պնդումների ու ճնշումների ներքո: Նոր նախագահ ընտրելու համար պահանջվելու է երկու ամիս: Սահմանադրական դատարանի մոտ հավաքվել էր մեծ բազմություն : Վերլուծաբանների կարծիքով նոր նախագահին ընտրությունները կայանալու են մայիսի 9-ին : Ոմանք նախագահի պաշտոնանկ լինելը համարում են ժողովրդավարության հաղթանակ:
«Ջոմհուրի էսլամի»
Ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսային շրջաններ են մտել ՝ Վաշինգտոնի կողմից քուրդ ուժերին ԻԼԻՊ-ից պաշտպանելու համար: Զորայինների թվաքանակի մասին հստակ հայտարարություններ չեն արվում : Նման զորաշարժ տեղի ունեցավ անցյալ տարի ՝ Իրաքի Մոսուլում:
«Ալիք»
Դեմիրթաշ.«Ոչ թե ես, այլ Դավութօղլուն պետք է դատվի»
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կալանքի տակ գտնվող համանախագահ Սալահեդդին Դեմիրթաշը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պետք է դատվի: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:
Ըստ «Demokrathaber»-ի՝ Դավութօղլուին «դավաճան» անվանելու համար դատվող Դեմիրթաշը հերքել է նրան այդպես անվանելու պնդումները:
Նշենք, որ Դեմիրթաշը և ԺԴԿ-ի այլ պատգամավորներ շարունակում են մնալ կալանքի տակ ՝ «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և դրա քարոզչություններն իրականացնելու» մեղադրանքով ՝ միաժամանակ դատվելով ևս մի քանի մեղադրանքներով:
«Ռեսալաթ»
Սրվել են Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները
Վերջին ամիսներին Էրդողանը խիստ հեղինակազրկվել է , ինչն էլ հակակշռի տակ է դրել ԵՄ-ին Թուրքիայի միանալու հարցը: Թուրք պետայրերը գերմանացիներին նացիստների են նմանեցնում, իսկ Մերկելին ՝ Հիտլերի հետ համեմատում: Մերկելը զգուշացրել է Թուրքիային: Գերմանիան և Ավստրիան թույլ չեն տալիս իրենց երկրներում Թուրքիայի հանրաքվեի մասին քարոզարշավ տեղի ունենա: Մինչդեռ Թուրքիան մեծ հույսեր է կապել արտերկրում ապրող քաղաքացիների ձայների հետ ՝ շուրջ մեկ միլիոն 400 հազար ձայն է կազմում դա:
Մյուս կողմից Գերմանիան և եվրոպական մյուս երկրները դեմ են Թուրքիայի կառավարման կարգերը նախագահականի փոխելուն: Քանի որ նախագահի լիազորությունները մեծանալով, նա կարող է խախտել ժողովրդավարության նորմերը : Էրդողանն անձամբ է բորբոքել գերմանացիների կրքերը: Գերմանիայի արդարադատության նախարարն Էրդողանի խոսքերն ամոթալի ու անընդունելի է որակել:
«Իրան»
Դամասկոսը ՄԱԿ-ում գործ է հարուցել Անկարայի դեմ
Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ին և ԱԽին երկու առանձին նամակներ հղելով, բողոքել է իր երկրի տարածքային ամբողջականությունը Թուրքիայի կողմից խախտվելու դեմ: Նամակներում նշված է , որ Սիրիայն Թուրքիայի կառավարությանն է ճանաչում սիրիացիներին կոտորող ահաբեկիչներին աջակցելու պատասխանատուն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայից խստորեն պահանջել է հեռանալ Սիրիայի հողերից : Նա դատապարտել է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը Թուրքիայի կողմից խախտումը:
Galatv.am
Գերմանիայում փախստականների կեցության ապահովման ծախսերը գերազանցել են 20 մլրդ եվրոն
«Փախստականների կեցության ապահովման համար Գերմանիայի կառավարության կողմից նախատեսված բյուջետային գումարները զգալիորեն կավելանան»,-հաղորդում է գերմանական Die Welt հանդեսը:
Բունդեսթագի գիտական ծառայության տվյալներով, դաշնային հողերի կառավարությունների կողմից հատկացվող միջոցները ծախսվում են օթեւանի տրամադրման, անչափահաս ներգաղթյալների կարիքները հոգալու, սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
«Բավարիա, Շլեզվիգ-Հոլշթեյն, Հեսսեն եւ Բեռլին դաշնային հողերում տեղավորվել է փախստականների 1/3-րդ մասը, եւ 2016թ.-ին միայն այդ 4 շրջաններում ծախսվել է 7,9 մլրդ եվրո: Ընդհանուր առմամբ, գերմանական բոլոր դաշնային հողերի ծախսերի հանրագումարը կազմում է շուրջ 23 մլրդ եվրո»,-հայտնել է Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը:
«Անհրաժեշտ եւ նախատեսված գումարի չափերն էականորեն տարբեր են, քանի որ իշխանություններին երկար ժամանակ հայտնի չի եղել փախստականների հստակ թիվը: Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ փոքր թիվ են կազմում դեպորտացիայի ենթարկված ներգաղթյալները: Սովորաբար այդ գործընթացը ձգձգվում է, ինչի հետեւանքով հավելյալ ծախսերի անհրաժեշտություն է առաջանում»,-գրում է Die Welt-ը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան