Գիտնականները պարզել են, թե տիեզերքում ինչ վտանգի են ենթարկվում տիեզերագնացները
https://parstoday.ir/hy/news/world-i56594-Գիտնականները_պարզել_են_թե_տիեզերքում_ինչ_վտանգի_են_ենթարկվում_տիեզերագնացները
ԱՄՆ-ի Ուեյք Ֆորեսթի համալսարանի գիտանականները բացահայտել են, որ տիեզերական ճառագայթման երկարատև ազդեցությունը մեծացնում է լեյկեմիայի առաջացման վտանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 18:45 Asia/Tehran
  • Գիտնականները պարզել են, թե տիեզերքում ինչ վտանգի են ենթարկվում տիեզերագնացները

ԱՄՆ-ի Ուեյք Ֆորեսթի համալսարանի գիտանականները բացահայտել են, որ տիեզերական ճառագայթման երկարատև ազդեցությունը մեծացնում է լեյկեմիայի առաջացման վտանգը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` մեջբերելով Medical Express ամսագրում հրապարակված հոդվածը, տիեզերագնացների օրգանիզմի վրա տիեզերական ճառագայթման ներազդեցության հետևանքով վնասվում են արյան բոլոր բջիջների կազմավորման համար պատասխանատու բջիջները:

Գիտնականները փորձարկումներ են կատարել մարդկային ցողունային բջիջներով փոխպատվաստված մկների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ տիեզերքում հանդիպող ճառագայթումը կարող է մեծացնել մարդու մոտ լեյկեմիայի առաջացման վտանգը:

Մասնագետների խումբը փորձարկում է նաև ընդհանուր սննդային հավելումները, որոնք կարող են պաշտպանել տիեզերագնացներին այդ կործանարար ազդեցությունից:

Tert.am