Մամուլի տեսություն 13-03-2017
https://parstoday.ir/hy/news/world-i56768-Մամուլի_տեսություն_13_03_2017
Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում էր նախագահական ընտրությունների թեկնածուների հարցը, ԱՄՆ բանակում ծագած նոր ճգնաժամը, Թրամփին ներկայացրած մերկելի նախազգուշացումը, Նիդերլանդների ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարումը, Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 13:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  13-03-2017

Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում էր նախագահական ընտրությունների թեկնածուների հարցը, ԱՄՆ բանակում ծագած նոր ճգնաժամը, Թրամփին ներկայացրած մերկելի նախազգուշացումը, Նիդերլանդների ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարումը, Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումը:

«Ալիք»

Մարտի 19-ին Նոր Ջուղայում կմեկնարկեն իրանահայ 29-րդ Գարնանային խաղերը

 

Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միության Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ իրանահայ 29-րդ Գարնանային խաղերի հանդիսավոր բցումը տեղի է ունենալու կիրակի մարտի 19-ին:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս խաղերի խորհրդանշական ջահը հատուկ արարողությամբ վառվելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղադրված Ապրիլյան Եղեռնի Ս. Նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանի անմար կրակով:

Այս շրջանի խաղերը նվիրված են Հայկական բանակի կազմավորման 25-ամյակին: Մրցություններին մասնակցելու են պատվիրակություններ՝ իրանահայ երեք թեմերից, ինչպես նաև ՀՀ Գյումրի քաղաքից:

Խաղերը տևելու են մինչև մարտի 24-ը:

 

«Ալիք»

Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ներկայացուցիչները հաստատել են Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցությունը

 

Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ներկայացուցիչները հաստատել են Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցությունը : Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրախմանովը՝ խորհրդարանում «կառավարական ժամի ընթացքում», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք ստացել Ռուսաստանի Դաշնությունից՝ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչը կմասնակցեն, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալների մասնակցությունը հայտագրված է: Մենք սպասում ենք, որ մյուսները եւս կհաստատեն իրենց մանսակցությունը»,-տեղեկացրել է Աբդրախմանովը: Հաղորդում է «news.am»-ը՝ ռոuսական ՏԱՍՍ-ին hղումով:

 

«Շարղ»
Նիդերլանդների և Թուրքիայի միջև լարվածությունն ավարտվել է հրապարակային բախումներով: Այդպիսով Անկարան գնալով հեռանում է Եվրոպայից: Բողոքի ակցիաներ են անցկացվել երկու երկրում մյուս երկրի դեսպանատան առջև: Փաստորեն ՆԱՏՕ-ի կառույցում ավանդական դաշնակիցների հարաբերությունները նոր փուլ է թևակախում:

 

«Շարղ»

Ռուսաստանը զգուշացրել է  Բրիտանիային

Լոնդոնում ՌԴ դեսպանը Բրիտանիայի ԱԳ նախարարին, ում այցը Մոսկվա կայանալու է առաջիկա ամսին, զգուշացրել է , որ Մոսկվայի նկատմամբ ավելի փափուկ դիրքորոշում ընդունել: Լոնդոնում ՌԴ դեսպանն ասել է, որ Բորիս Ջանսոնի Ռուսաստան սպասվող այցը վկայում է այն մասին, որ Լոնդոն-Մոսկվա հարաբերությունները գտնվում են սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա:  


«Շարղ»

Մենհեթենի Դաշնային դատախազը հեռացվել է պաշտոնից

ԱՄՆ նախագահ՝ Թրամփի գործնական քաղաքականության շրջանակում, պաշտոնից հեռացվել է Մենհեթենի Դաշնային դատախազը, ով պաշտոնապես հայտարարել է , որ ինքը հրաժարական չի ներկայացրել, այլ հեռացվել է պաշտոնից:

 

«Իրան»

134 ամերիկացի փորձագետներ դատապարտել են Թրամփի միգրացիոն երկրորդ հրամանագիրը

Մադելին Ալբրայթը, Ջոն Քերին և մյուս գործիչներ հայտարարել են, որ Թրամփի նոր հրամանագիրը փոխանցում է այն պատգամը, որ Վաշինգտոնը Իսլամի թշնամին է: Դատապարտող նամակը ստորագրել են 132 դիվանագետներ:

 

«Համշահրի»

Տնտեսական նորություններ

Իրանական 1395 թվականին երկրի բնակչության թիվը կազմել է 79 ,926,270 հոգի , որը հինգ տարի առաջվա համեմատությամբ ավելացել է 4,776,000 հոգով:

«Համշահրի»

Իրանը համարվում է Հնդկաստան նավթ արտահանող երկրորդ ամենամեծ երկիրը: Փետրվար ամսին այդ թվերը 17 տոկոսանոց աճ են ունեցել: Հնդկաստանն ամենամեծ ծավալով նավթ է ստանում Իրաքից:

 

 

 

«Ռեսալաթ»

Նոր ճգնաժամ ՝ ԱՄՆ բանակում

Թրամփի հարուցած խնդիրները տարածվել են նույնիսկ բանակում: ԱՄՆ հոտւկջոկատայինների հրամանատարի խոսքերով, կառավարությունը հայտնվել է անհավատալի խառնաշփոթի առջև :  Գնալով ներքին տարաձայնությունները ծավալվում են: Ամիսներ անց, ողջ աշխարհում մտահոգություն կստեղծվեի, թե ԱՄՆ-ում ի՞նչ է անցնում: ԱՄՆ ռազմական հրամանատարության շղթայի ամենաթույլ կետը ՝ գագաթն է , որտեղ կանգնած է մի մարդ, ով մեկ առ մեկ կորցնում է իր խորհրդականներին, իսկ դրա հետևանքով զինծառայողները կորցնում են վստահությունը:

 

 

news.am

Bloomberg. Տարարագ Եվրոպան կարող է շանտաժի յուրատեսակ գործիք դառնալ

 

Յուրաքանչյուր նիստից հետո Եվրոպական խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում Եվրամիության երկրների առաջնորդները, սովորաբար համաձայնեցված ամփոփիչ փաստաթուղթ է ընդունում: Հինգշաթի՝ մարտի 9-ին, այն չի կարողացել դա անել, որովհետեւ նրա անդամներից մեկը՝ Լեհաստանի վարչապետ Բեաթա Շիդլոն, հրաժարվել է հավանություն տալ դրան: Այս դրվագը կարող է շատ բան վկայել ապագա տարբեր արագություններ ունեցող Եվրոպայի ամբողջական խնդիրների մասին, նշված է Bloomberg-ում:

Տարբեր արագություններ ունեցող Եվրոպայի գաղափարը՝ Եվրոպայի, որում երկրները դաշնության ուղղությամբ առաջ են ընթանում յուրաքանչյուրն իր սեփական արագությամբ, կարող է շանտաժի յուրատեսակ գործիք դառնալ, որից մեծ քառյակի երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Իտալիան, կօգտվեն մյուս ադամներին ստիպելու հաշտվել իրենց առաջնորդության հետ:

Իրականում տարարագ Եվրոպայի հայեցակարգը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի եվրոգոտու առանցքային անդամներին ֆինանսական միության մեջ միավորվելուն: Առայժմ հստակ չէ, թե եվրոգոտու երկրներից ով կցանկանա նման միություն ստեղծել, եւ ով կհամապատասխանի անդամակցության պահանջներին, սակայն այս փոփոխությունները տագնապի զանգ կհնչեցնեն Եվրամիության ֆինանսական օգնությունը ստացող բոլորի համար, որոնք եվրոգոտու կազմի մեջ չեն մտնում: Եթե ձեւավորվի երկմակարդակ բյուջե, գլխավոր դոնորներն, ամենայն հավանակնությամբ, կցանկանան, որ փողը մնա առաջին մակարդակի ներսում՝ այն բաժանելով մերձավոր անդամների միջեւ:

Այս առանցքային խմբի անդամները տեսականորեն բոլոր հարցերով կոնսենսուսի ավելի հեշտ կհասնեն՝ ինչպիսին են սահմանները, ներգաղթը, աշխատանքային օրենսդրությունը եւ նույնիսկ հարկերը: Վերջնարդյունքում Եվրամիությունը կվերածվի գերմանական տիպի կազմակերպության, որտեղ մշտապես որոշումների ընդունմանը նախորդում են բանավեճերը, բայց որտեղ ոչ ոք դայակություն չի անի նրանց, որոնք պատրաստ չեն մեծամասնությանը հետեւել:

Եթե այստեղ քողարկված սպառնալիքն այն է, որ միջուկը չի մտահոգվի՝ այդ երկրները կման ԵՄ-ում, թե այն կլքեն, ապա բավական դժվար է այն վստահության արժանի համարել: Եվրոգոտու երկրների շրջանում համաձայնություն չկա ֆիսկալ քաղաքականության հարցերում: Ակնհայտ է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ շրջանառությունից միասնական ֆինանսական հարկի նախագիծ մտցնելու հարցում, որը 2011 թվականին առաջարկել է Եվրահանձնաժողովը: Այն 11 երկրները, որոնք մտել են այս հարկի հարցով աշխատանքային խմբի մեջ եւ համարվում են տարարագ Եվրոպայի պոտենցիալ միջուկի անդամները: Սակայն նրանց դեռեւս չի հաջողվել որեւէ զգալի արդյունքների հասել, իսկ Էստոնիան ընդհանրապես լքել է այս աշխատանքային խումբը: