Կրեմլը հայտարարել է, որ ծրագրվում է Ռոհանիի այցը Մոսկվա
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվայում նախապատրաստվում են ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Մոսկվա այցելության համար:
Լրագրողներին տված հարցազրույցում, Դմիտրի Պեսկովը նշել է, որ շուտով կհայտարարվի Իրանի նախագահի Մոսկվա այցելության ճշգրիտ ժամանակը:
Այդ կապակցությամբ, երկուշաբթի օրը, գլխավորելով մի պատվիրակություն , Հասան Ռոհանիի Ռուսաստան այցելությունը ծրագրավորելու նպատակով Մոսկվա է ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար՝ Մահմուդ Վաեզին:
Նա նշել է, որ համագործակցության ավելի քան 10 փաստաթղթեր են ստորագրվելու Իրանի և Ռուսաստանի նախագահների միջոցով:
Վաեզին առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար` Նիկոլայ Նիկիֆորովի, էներգետիկայի նախարար՝ Ալեքսանդր Նովակի և փոխվարչապետ՝ Իգոր Շուվալովի հետ և քննարկել է Ռոհանիի այցելության օրակարգերը: