Մեկնարկել է Աստանայի բանակցությունների խորհրդակցական նիստերի չորրորդ շրջանը, առանց ընդդիմության ներկայության
https://parstoday.ir/hy/news/world-i56844-Մեկնարկել_է_Աստանայի_բանակցությունների_խորհրդակցական_նիստերի_չորրորդ_շրջանը_առանց_ընդդիմության_ներկայության
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը մեկնարկել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման թեմայով Աստանայի բանակցությունների խորհրդակցական նիստերի չորրորդ շրջանը, առանց ընդդիմության ներկայության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2017 08:08 Asia/Tehran
  • Մեկնարկել է Աստանայի բանակցությունների խորհրդակցական նիստերի չորրորդ շրջանը, առանց ընդդիմության ներկայության

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը մեկնարկել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման թեմայով Աստանայի բանակցությունների խորհրդակցական նիստերի չորրորդ շրջանը, առանց ընդդիմության ներկայության:

Մոսկվայում լույս տեսնող «Իզվեստիա» օրաթերթը գրել է, որ Սիրիայի կառավարության ընդդիմադիր զինված խմբավորումներն այն պատրվակով, որ Սիրիայի բանակը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, այս անգամ խուսափել են մասնակցել Աստանայի նիստին:

Պատասխանելով զինված խմբավորումների այդ հայտարարությանը, Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է խաղաղության բանակցությունները շարունակել միայն այն խմբավորումների հետ, որոնք ցանկանում են մասնակցել այս բանակցություններին:

Ղազախստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների Աստանա ժամանման մասին և հայտարարել է, որ Սիրիայի հարավային հատվածի ընդդիմության պատվիրակությունը նույնպես այսօր ժամանելու է Աստանա բանակցությունների չորրորդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: