Մինչեւ 2050 թվականն աշխարհում քրիստոնյաների թիվը կավելանա 1 միլիարդով
Քրիստոնյաները կշարունակեն թվաքանակով աշխարհի գերակշռող կրոնական համայնքը մնալ մինչեւ 21¬րդ դարի կեսերը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, վկայում Է այն հետազոտությունը, որն անցկացվել Է ԳորդոնՔոնվելի աստվածաբանական սեմինարիային (ԱՄՆ) առընթեր Գլոբալ քրիստոնեության ուսումնասիրման կենտրոնի կողմից: Այժմ նրանց թիվը 2,479 միլիարդ Է, երկրորդը մուսուլմաններն են՝ 1,784 միլիարդ: Մինչեւ 2025 թվականը քրիստոնյաների թիվը կկազմի 2,732 միլիարդ, մուսուլմաններինը՝ 2,044 միլիարդ: 2050 թվականին կրոնական մեծամասնություն կմնան քրիստոնյաները (3,443 մլրդ), իսկ իսլամ կդավանի 2,766 մլրդ մարդ: Այդ մասին մարտի 15ին գրում Է «ՆԳԿրոններ» թերթը՝ վկայակոչելով հիշատակված ուսումնասիրությունը: Թվաքանակով գերակշռող քրիստոնեական դավանանքն առայժմ մնում Է կաթոլիկությունը (1,317 մլրդ), մինչեւ 2050 թվականը կաթոլիկների թիվը կհասնի 1,609 միլիարդի: Ներկայում իրենց բողոքականներին են դասում 559 մլն մարդ, 2050 թվականին նրանց թիվը կաճի մինչեւ 871 միլիոն: Ամենամեծ թվով քրիստոնյաներն այսօր ապրում են Լատինական Ամերիկայում՝ 591 միլիոն, եւս 582 միլիոնը՝ Աֆրիկայում: Սակայն արդեն ութ տարի անց Աֆրիկան կդառնա քրիստոնեության կենտրոն. Քրիստոսի հետեւորդների թվաքանակը մայրցամաքում կկազմի ավելի քան 721 միլիոն, իսկ 2050 թվականին՝ 1,253 միլիարդ: 2025 թվականին Լատինական Ամերիկայում քրիստոնյաների թիվը կկազմի 633 միլիոն, 2050 թվականին՝ 704 միլիոն: Քրիստոնյաների թվաքանակը մինչեւ 2050 թվականը 200 միլիոնով կավելանա նաեւ մյուս տարածաշրջաններում, հատկապես Ասիայում: Եվ միայն Եվրոպայում քրիստոնյաների թվաքանակը 2017 թվականի 554 միլիոնից 2050 թվականին կկրճատվի մինչեւ 494,9 միլիոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»ը:
Armenpress.am