Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցներից մեկում. կան վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i57072-Ֆրանսիայում_անհայտ_անձը_կրակ_է_բացել_դպրոցներից_մեկում._կան_վիրավորներ
Կրակոցներ են հնչել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրաս քաղաքի լիցեյներից մեկում, կան վիրավորներ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 12:59 Asia/Tehran
  • Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցներից մեկում. կան վիրավորներ

Կրակոցներ են հնչել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրաս քաղաքի լիցեյներից մեկում, կան վիրավորներ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Միջադեպից հետո երկրի իշխանություններն ահաբեկչական վտանգի մասին նախազգուշացում են հայտարարել:

Տեղի հեռուստաընկերության հաղորդումների համաձայն՝ ձերբակալվել է մեկ կասկածյալ, դեպքի վայրում աշխատում է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ անհայտ անձը մուտք է գործել դպրոց և կրակ բացել:

tert.am/am