Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցներից մեկում. կան վիրավորներ
Մարտ 16, 2017 12:59 Asia/Tehran
Կրակոցներ են հնչել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրաս քաղաքի լիցեյներից մեկում, կան վիրավորներ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Միջադեպից հետո երկրի իշխանություններն ահաբեկչական վտանգի մասին նախազգուշացում են հայտարարել:
Տեղի հեռուստաընկերության հաղորդումների համաձայն՝ ձերբակալվել է մեկ կասկածյալ, դեպքի վայրում աշխատում է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ անհայտ անձը մուտք է գործել դպրոց և կրակ բացել:
tert.am/am
Պիտակ