Եվրամիությունը էմիգրանտների հարցով կհամագործակցի Թուրքիայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i57092-Եվրամիությունը_էմիգրանտների_հարցով_կհամագործակցի_Թուրքիայի_հետ
Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել հավատարիմ մնալ էմիգրանտների հարցով ստորագրված պայմանագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 14:36 Asia/Tehran
  • Եվրամիությունը էմիգրանտների հարցով կհամագործակցի Թուրքիայի հետ

Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել հավատարիմ մնալ էմիգրանտների հարցով ստորագրված պայմանագրին:

«Ֆրանս պրես»-ի հաղորդմամբ՝  Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսն ասել է.-«Եվրամիությունը Թուրքիայից ակնկալում է գործադրել էմիգրացիայի հարցով ստորագրված համաձայնագիրը»:

«Եվրամիությունը հավատարիմ է ստորագրված համաձայնագրին».- հավելել է նա: 

Այն բանից հետո, երբ լարվածություն է առաջացել Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում, Անկարան հայտարարել է, որ միակողմանիորեն չեղարկելու է էմիգրանտների հարցով Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրը:

Էմիգրանտների թիվը կրճատելու կապակցությամբ 2016 թ.-ին Թուրքիան համաձայնագիր է ստորագրեր Եվրամիության հետ: