Թրամփի հովանավորությամբ, Նեթանյահուն կրկին խոսել է սիոնիստական քաղաքավանների կառուցման մասին
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ իրագործելու է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական նոր քաղաքավաններ կառուցելու իր խոստումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Նեթանյահուն Միջին Արևելք գործուղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակ Ջեյսոն Գրինբլաթի հետ երկրորդ հանդիպումից ժամեր առաջ հայտարարել է, թե հույսով է, որ Վաշինգտոնի հետ համաձայնության կգա` սիոնիստական քաղաքավանների ճակատագրի շուրջ:
Նեթանյահուն և Գրինբլաթը երկուշաբթի օրը տեղի ունեցած և հինգ ժամ տևած առաջին հանդիպման ընթացքում քննարկել են այսպես կոչված խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ սիոնիստական քաղաքավանների կառուցման հարցը:
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների համարձակությունը կրկնապատկվել է և չնայած քաղաքավանների կառուցումը դադարեցվելու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հրապարակմանը, ամեն օր պաղեստինցիների տարածքներում նոր քաղաքավանների կառուցման նախագիծ են ներկայացվում:
Սիոնիստական ռեժիմի վարչապետը Դոնալդ Թրամփին անվանել է Իսրայելի հզոր հովանավորը:
Ընտրապայքարի ժամանակ ու նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, Դոնալդ Թրամփը բացի Սիոնիստական ռեժիմի հանդեպ Վաշինգտոնի մշտական ու համակողմանի հովանավորությունից, խոստացավ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել: