Ֆրանսիական հրթիռային La Fayette անտեսանելի հածանավը մտել է Սև ծով
https://parstoday.ir/hy/news/world-i57140-Ֆրանսիական_հրթիռային_la_fayette_անտեսանելի_հածանավը_մտել_է_Սև_ծով
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի՝ կառավարվող հրթիռային զենքով La Fayette հածանավը մտել է Սև ծովի ջրատարածք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 09:06 Asia/Tehran
  • Ֆրանսիական հրթիռային La Fayette անտեսանելի հածանավը մտել է Սև ծով

Ֆրանսիայի ռազմածովային ուժերի՝ կառավարվող հրթիռային զենքով La Fayette հածանավը մտել է Սև ծովի ջրատարածք։

ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են շնորհիվ կայքի, որը հետևում է Բոսֆորով նավերի տեղաշարժին։ Ավելի ուշ Twitter-ում տեղեկությունը հաստատել էր Բուլղարիայում ֆրանսիացի դեսպան Էրիկ Լեբեդելը՝ հավելելով, որ շուտով այն կլինի Վառնայում։

Հածանավի ստեղծողները հասել են դրա փոքր ռադիոտեղորոշիչ նկատելիության, կորպուսի կառուցվածքը նախագծվել է «ստելս» տեխնոլոգիայի կիրառամբ։ La Fayette-ը նախատեսված է ճգնաժամային տարածաշրջաններում կիրառման համար ու կրում է մի քանի հրթիռ և Panther ուղղաթիռ։

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների նավեր ժամանակ առ ժամանակ մտնում են Սև ծով՝ տարածաշրջանում դաշնակից երկրների նավատորմերի հետ փոխգործակցելու, ռազմածովային զորավարժությունների մասնակցելու, ինչպես նաև Ուկրաինային աջակցություն հայտնելու համար։

1in.am