Ֆրանսիական հրթիռային La Fayette անտեսանելի հածանավը մտել է Սև ծով
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի՝ կառավարվող հրթիռային զենքով La Fayette հածանավը մտել է Սև ծովի ջրատարածք։
ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են շնորհիվ կայքի, որը հետևում է Բոսֆորով նավերի տեղաշարժին։ Ավելի ուշ Twitter-ում տեղեկությունը հաստատել էր Բուլղարիայում ֆրանսիացի դեսպան Էրիկ Լեբեդելը՝ հավելելով, որ շուտով այն կլինի Վառնայում։
Հածանավի ստեղծողները հասել են դրա փոքր ռադիոտեղորոշիչ նկատելիության, կորպուսի կառուցվածքը նախագծվել է «ստելս» տեխնոլոգիայի կիրառամբ։ La Fayette-ը նախատեսված է ճգնաժամային տարածաշրջաններում կիրառման համար ու կրում է մի քանի հրթիռ և Panther ուղղաթիռ։
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների նավեր ժամանակ առ ժամանակ մտնում են Սև ծով՝ տարածաշրջանում դաշնակից երկրների նավատորմերի հետ փոխգործակցելու, ռազմածովային զորավարժությունների մասնակցելու, ինչպես նաև Ուկրաինային աջակցություն հայտնելու համար։
1in.am