ԵՄ-ն 59 %-ով ավելացրել է Ռուսաստանից ներկրումների ծավալը
Եվրամիությունը 2017-ի հունվարին 59 տոկոսով մեծացրել է Ռուսաստանից ներկրումների ծավալը` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հասցնելով այն 13.7 մլրդ եվրոյի:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` մեջբերելով Եվրոստատի տվյալները, ԵՄ երկրներից արտահանումը Ռուսաստան ավելացել է 45 տոկոսով`կազմելով 6 մլրդ եվրո: Մինչդեռ Բրյուսելի և Մոսկվայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հունվարին ավելացել է 1.7 անգամ` նախորդ տարվա նույն ամսի համեմատ և կազմել 7.6 մլրդ եվրո:
ԵՄ արտաքին առևտրի հաշվեկշռի հավելուրդն, ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարին նվազել է 63 տոկոսով` կազմելով 37.7 մլրդ եվրո:
Եվրագոտու արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 600 մլն եվրո:
ԵՄ-ն Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում 2014-ից ի վեր` կապված Ղրիմի` ՌԴ կազմում ընդգրկվելու և Ուկրաինայի հարավ-արևելքում ծագած հակամարտության հետ:
Tert.am