Մամուլի տեսություն 18-03-2017
Նովրուզի առիթով հոգեկան անհուն ուրախությամբ և առ Աստված բարձրացրած աղոթքով շնորհավորում եմ Ձեզ և ի սրտե մաղթում աստվածային օրհնություն և խաղաղություն:
«Ալիք»
Սրբազան հոր պատգամը Իրանի ժողովրդին
Նովրուզի առիթով հոգեկան անհուն ուրախությամբ և առ Աստված բարձրացրած աղոթքով շնորհավորում եմ Ձեզ և ի սրտե մաղթում աստվածային օրհնություն և խաղաղություն:
Շատ սիրելի հայրենակիցներ,
Այս օրերի աշխարհն ու մարդկությունը իր պտմության ամենից տագնապալի և անորոշ մի ժամանակահատվածում է և մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է աղոթքով ու փոխադարձ սիրո և հարգանքի զգացումներով իր կյանքը ապրի:
Արդարև աշխարհը այսօր որևէ մեկ ժամանակից ավելի կարիքն ունի իմաստուն ղեկավարության, երկխոսության ու փոխադարձ հարգանքի զգացումներով առաջնորդության:
Մեր սիրելի ԻԻՀ-ն իր հոգևոր առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ այսօր աշխարհին ցույց է տվել, որ ինք հանուն խաղաղության և ժողովուրդների իրավացի իրավունքների պահպանման համար է միշտ աշխատել ու շարունակում է աշխատել, որովհետև համոզված ենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ինք տնօրինի իր կյանքը: Տակավին ԻԻՀ-ը առաջատար իր դիրքով մեծապես դերակատար է խաղաղության ամրագրման և ժողովուրդների միջև բարվոք հարաբերության զարգացման: Թող նոր տարին նորոգության գեղեցիկ առիթ լինի բոլորին, նոր ոգիով և վերանորոգ հավատքով իր կյանքը ապրելու և ստեղծագործելու:
Շնորհավոր Նովրուզ և աստվածային օրհնություն բոլորիդ
Սեպուհ արք. Սարգսյան
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի
«Ալիք»
Ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Սա մեր առաջին հանդիպումն է ՝ Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր և օգտվելով առիթից, կրկին շնորհավարում եմ բարձր և պատասխնատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ».-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը Անտոնիո Գուտիերեշին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և նրա անունից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան: Անտոնիո Գուտիերեշը վստահեցրել է, որ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նպատակադրված է արդյունավետ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ:
«Իրան»
Հավայի նահանգի դաշնային դատավորը «անօրինական» է որակել Թրամփի հրամանագիրը
Այս անգամ օրենքը պատի նման կանգնել է ԱՄՆ նախագահի հրամանի դեմ: Հավայի նահանգի դաշնային դատավորը հիմք ընդունելով նախագահի քայլի անօրինակությունը, ժամանակավորապես կասեցրել է երկրում հրամանի իրագործումը, որպեսզի ինչպես ընդունված է ասել մեղմել այդ հրամանը և Թրամփի հակամիգրացիոն օրենքի նման չեզոքացնել այն:
«Իրան»
Եվրապայի և Անկարայի լարվածության ֆոնի վրա , Թուրքիան դադարեցրել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
Եվրոպական մի քանի երկրի հետ հարաբերությունները խզելուց հետո, Թուրքիան դադարեցրել է «ՆԱՏՕ-ի գործընկերներ»-ի հետ համագործակցությունը: դա այն դեպքում, երբ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դադարեցնել անդամ երկրների հետ համագործակցությունը: Թուրքիայի մի պաշտոնյա նշել է, որ ցավալի է , որ նման իրավիճակ է ստեղծվել , քանի որ դա ազդելու է մյուս երկրների հետ հարաբերությունների վրա:
«Շարղ»
Լցվել է ԱՄՆ պետքարտուղարի դիվանագիտական համբերության գավաթը
Թիլերսոնը զգուշացրել է, որ սեղանի վրա է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական բախման տարբերակը: ԱՄՆ պաշտպանական շրջանակներ կանխատեսել են, որ Հյուսիսային Կորեան շուտով նոր հրթիռային ու միջուկային փորձարկում է իրականացնելու: ԱՄՆ ԱԳ նախարարն ասել է, որ հավանաբար Փխենյանի նկատմամբ Վաշինգտոնի ներկա քաղաքականությունը փոխվելու է , սակայն ամեն դեպքում չի բացառվում ռազմական տարբերակը:
Galatv.am
Երբ հանրությանը սպառնում է ատելության ալիքը
Նախագահ Թրամփը, ժամանակը զուր չվատնելով, սահմանափակում է ներգաղթը»,- The New York Times-ում գրում է հայտնի ֆինանսիստ, բարերար Ջորջ Սորոսը:
Թրամփը, արդարացնելով իր քայլերը, պնդում է, որ ներգաղթյալները պարբերաբար հրաժարվում են ենթարկվել օրենքի գերակայությանը եւ իրենցից վտանգ են ներկայացնում»:
Սորոսը գրում է. «Ես ներգաղթյալ եմ եւ ԱՄՆ-ի քաղաքացի: Ավելի քան 30 տարի ես օգնում եմ ներգաղթյալներին ամբողջ աշխարհում: Իմ փորձից եւ փաստերից ելնելով կարող եմ պնդել, որ նրանց հանդեպ նախագահի մոտեցումն ամբողջովին սխալ է»:
Նա ոչ մի կերպ չի բարձրացնում Ամերիկայի անվտանգության մակարդակը, փոխարենը թեժացնում է ներգաղթյալների հանդեպ զգացմունքայնությունը, ինչը մեր երկրում ատելության հողի վրա տեղի ունեցող միջադեպերի ալիքի պատճառ է դառնում: Դոնալդ Թրամփի Ամերիկայում մենք ավելի ու ավելի հաճախ ենք մեկմեկու կոկորդից բռնում»,-կարծիք է հայտնում Սորոսը:
Նախորդ տարի Ջորջ Սորոսը 10 մլն դոլար է հատկացրել որպես իրավաբանական եւ սոցիալական աջակցություն այն մարդկանց, ովքեր տուժել են ատելության հողի վրա կատարված հանցագործություններից:
Ես տեսնում եմ, թե ինչպիսի կործանարար հետեւանքներ են լինում, երբ հանրությունը վախի մթնորոլտում է ապրում, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նպաստեմ հանդուրժողականությանն ու բազմազանությանը, ինչը մեր մեծագույն առավելությունն է հանդիսանում: Ներգաղթյալներին ներկայացնելով հրեշավոր կերպարով, մենք թուլացնում ենք մեր երկիրը: Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարն է օգնում մեզ ուժեղ դառնալ»,-եզրափակում է Սորոսը:
Աղբյուր՝ The New York Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան