ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել Հյուսիսիային Կորեայի դեմ
ԱՄՆ-ի պետքարտուղարը Հուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրի դիմակայման կոչ է արել:
Շաբաթ օրը՝ մարտի 18-ին, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ Պեկինում կայացած մամլո ասուլիսում Ռեքս Թլերսոնն ասել է.«Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինությունը և բալիստիկ հրթիռների փորձարկումը վտանգավոր փուլ է մտել»:
Նշելով, որ տարածաշրջանի իրադրությունը մտահոգիչ է, ԱՄՆ-ի պետքարտուղարը հավաստիացրել է.«Փխենյանը առավել հարմար տարբերակներ պիտի ընտրի առաջացած բարդությունները կարգավորելու համար»:
Չինաստանի ԱԳ նախարարը նույնպես վեցկողմանի բանակցություններն է համարել Կորեայի թերակղզու խնդրի կարգավորման ելքը ասելով.«Բոլոր շահագրգիռ կողմերից պահանջվում է ջանքեր գործադրել խնդրին վերջ տալու համար»:
Հատկանշական է, որ ԱՄՆ պետքքարտուղարի հայտարարությունների հետ միաժամանակ Վաշինգտոնը Հարավային Կորեայում տեղակայել է «Թադ» հրթիռային համակարգը և անցկացրել է տարբեր զորավարժություններ, ինչն իր հերթին ավելի է սրում տարածաշրջանի լարված իրավիճակը: