ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել Հյուսիսիային Կորեայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i57260-ԱՄՆ_պետքարտուղարը_հանդես_է_եկել_Հյուսիսիային_Կորեայի_դեմ
ԱՄՆ-ի պետքարտուղարը Հուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրի դիմակայման կոչ է արել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2017 15:11 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել Հյուսիսիային Կորեայի դեմ

ԱՄՆ-ի պետքարտուղարը Հուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրի դիմակայման կոչ է արել:

Շաբաթ օրը՝ մարտի 18-ին, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ Պեկինում կայացած մամլո ասուլիսում Ռեքս Թլերսոնն ասել է.«Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինությունը և բալիստիկ հրթիռների փորձարկումը վտանգավոր փուլ է մտել»:

Նշելով, որ տարածաշրջանի իրադրությունը մտահոգիչ է, ԱՄՆ-ի պետքարտուղարը հավաստիացրել է.«Փխենյանը առավել հարմար տարբերակներ պիտի ընտրի առաջացած բարդությունները կարգավորելու համար»:

Չինաստանի ԱԳ նախարարը նույնպես վեցկողմանի բանակցություններն է համարել Կորեայի թերակղզու խնդրի կարգավորման ելքը ասելով.«Բոլոր շահագրգիռ կողմերից պահանջվում է ջանքեր գործադրել խնդրին վերջ տալու համար»:

Հատկանշական է, որ ԱՄՆ պետքքարտուղարի հայտարարությունների հետ միաժամանակ Վաշինգտոնը Հարավային Կորեայում տեղակայել է «Թադ» հրթիռային համակարգը և անցկացրել է տարբեր զորավարժություններ, ինչն իր հերթին ավելի է սրում տարածաշրջանի լարված իրավիճակը: