Օլանդը զգուշացրել է Ֆրանսիայում ժողովրդավարության ոտնահարման կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ծայրահեղականների իշխանության հաստատմամբ երկրում վերանալու է ժողովրդավարությունը:
Շաբաթ երեկոյան, հակադարձելով ծայրահեղականների առաջնորդ Մարին Լը Պենի կառավարությանն ուղղված քննադատություններին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է.«Ֆրանսիան այսօր ավելի լավ վիճակում է գտնվում 2012 թվականի համեմատությամբ, երբ ինքը ստանձնեց իշխանության ղեկը, սակայն տեղեկատվությունը սակավ է եղել այն մասին, թե որքանով է նվազել աշխատազրկության գործակիցը և սոցիալական անհավասարությունները»:
Ֆրանսիայի նախագահը հավաստիացրել է, որ ընտրություններում Լը Պենն հաղթելու դեպքում փխրուն է դառնալու ժողովրդավարությունը և եվրագոտուց ու Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցները պատճառ կդառնան, որ երկիրը դուրս գա պատմությունից:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2017 թ. ապրիլին, իսկ երկրորդ փուլը մայիսի 7-ին: