Գերմանիան 4 ամսում Թուրքիայի համար զենքի մատակարարման 11 հայտ է մերժել
https://parstoday.ir/hy/news/world-i57502-Գերմանիան_4_ամսում_Թուրքիայի_համար_զենքի_մատակարարման_11_հայտ_է_մերժել
Գերմանիան վերջին չորս ու կես ամսում 11 անգամ մերժել է թուրքական կառավարության դիմումները գերմանական սպառազինում, առաջին հերթին`հրազեն և փամփուշտ գնելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 07:43 Asia/Tehran
  • Գերմանիան 4 ամսում Թուրքիայի համար զենքի մատակարարման 11 հայտ է մերժել

Գերմանիան վերջին չորս ու կես ամսում 11 անգամ մերժել է թուրքական կառավարության դիմումները գերմանական սպառազինում, առաջին հերթին`հրազեն և փամփուշտ գնելու մասին:


Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով գերմանական աղբյուրը, ըստ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացրած տվյալների` 2010-ից մինչև 2016-ի կեսերն ընկած ժամանակահատվածում 8 նմանօրինակ դիմում է մերժվել:


«Սա առաջին և ճիշտ քայլն է: Հաջորդ քայլը պետք է այն լինի, որ Թուրքիան առհասարակ զենք չստանա Գերմանիայից»,- մեկնաբանել է Գերմանիայի Ձախ կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը:


Ինչպես գրում է գերմանական աղբյուրը, երկիրը մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի համար, որը լրջորեն վատթարացել է անցյալ ամառ տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո: Բեռլինում բազմիցս կոչ են արել Անկարային այդ առիթը չօգտագործոլ քաղաքական զտումներ անելու համար:

tert.am/