Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրաժարական է տվել դուստրերի հետ կապված սկանդալի ֆոնին
https://parstoday.ir/hy/news/world-i57510-Ֆրանսիայի_ՆԳՆ_ն_հրաժարական_է_տվել_դուստրերի_հետ_կապված_սկանդալի_ֆոնին
Ֆրանսիայի ՆԳՆ Բրյոնո լե Ռուն հրաժարական է տվել դուստրերի՝ իր խորհրդարանական օգնականները դառնալու պաշտոնին նշանակվելու սկանդալի ֆոնին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 08:45 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրաժարական է տվել դուստրերի հետ կապված սկանդալի ֆոնին

Ֆրանսիայի ՆԳՆ Բրյոնո լե Ռուն հրաժարական է տվել դուստրերի՝ իր խորհրդարանական օգնականները դառնալու պաշտոնին նշանակվելու սկանդալի ֆոնին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

«Ես հրաժարականի դիմում եմ գրել նախագահ Ֆրանսուա Օլանդին»,- նշել է Լե Ռուն:

Նա ընդգծել է, որ արդար է եղել ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ քաղաքական բոլոր գործընթացներում: Լե Ռուն հավելել է, որ իր դուստրերի պայմանագրերն օրինական են եղել և իր աղջիկները նրանցից պահանջվող աշխատանքներրը կատարել են:

Լե Ռուն Ֆրանսիայի ՆԳՆ-ի պաշտոնին է եղել 3 ամիս և 15 օր ժամանակահատվածում: Ներքին գործերի նոր նախարար կլինի Մատիաս Ֆեքլը:

 

operativ.am