Հռոմում մեկնարկում է Եվրամիության հոբելյանական գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i57724-Հռոմում_մեկնարկում_է_Եվրամիության_հոբելյանական_գագաթնաժողովը
Մարտի 25-ին հռոմեական Կապիտոլիումում կանցկացվի Եվրոպական միության անդամ 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) ղեկավարների հանդիպումը` նվիրված Մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի մասին հռոմեական համաձայնագրի 60-ամյակին: Այս մասին հայտնում է Եվրոպական խորհրդի կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2017 07:49 Asia/Tehran
  • Հռոմում մեկնարկում է Եվրամիության հոբելյանական գագաթնաժողովը

Մարտի 25-ին հռոմեական Կապիտոլիումում կանցկացվի Եվրոպական միության անդամ 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) ղեկավարների հանդիպումը` նվիրված Մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի մասին հռոմեական համաձայնագրի 60-ամյակին: Այս մասին հայտնում է Եվրոպական խորհրդի կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ` արարողության արդյունքներով պլանավորվում է քաղաքական հռչակագիր ընդունել, որում կհաստատվի եվրոպական ինտեգրման նախագծի գործունությունն ու կներկայացվեն ընդհանուր պատկերացումներն առաջիկա տարիների վերաբերյալ:Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարներն այդ հռչակագրում կգնահատեն միության ձեռքբերումներն անցած 60 տարիների ընթացքում և կստանձնեն հանուն անվտանգ և ուժեղ Եվրոպայի աշխատելու պարտավորությունը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքով` Եվրոպական միությունը պետք է հստակորեն պահի իր արժանապատվությունը` անկախ այն բանից` երկխոսությունը տարվում է Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, թե Թուրքիայի հետ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ԵՄ-ն մի շարք սխալներ է գործել, և հայտնել, որ անհրաժեշտ է շտկել դրանք: Մերկելը նաև կոչ է արել ավարտին հասցնել արդեն իսկ իրենց առջև դրված խնդիրները:

 

tert.am/