Հռոմի Պապը մտավախություն ունի, որ ԵՄ-ն կդադարի գոյություն ունենալ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է հայտնել, որ Եվրոպական միությունը վտանգում է դադարեցնել իր գոյությունը ապագայի նկատմամբ իր նոր մոտեցումների բացակայության պատճառով, որը պետք է հիմնվի համերաշխության սկզբունքների հիման վրա:
Գրում է Russian.rt.com-ը: Նրա կարծիքով՝ ԵՄ-ի տնտեսական և միգրացիոն ճգնաժամերը, ինչպես նաև պոպուլիզմի աճը կարելի է հաղթահարել, սակայն, դրանք կարող են լինել ճակատագրական, եթե չբուժվեն: «Երբ մարմինը կորցնում է ուղղության իր զգացումը և այլևս ի վիճակի չէ առաջ նայել, այն հետընթաց է ապրում և վտանգում է մահանալ», - AFP լրատվական գործակալությունը մեջբերում է Հռոմի պապի խոսքերը: Նրա խոսքով՝ 1957թ․-ին ԵՄ-ն հիմնած վեց երկրների առաջնորդները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ցույց տվեցին իրենց հավատն ապագայի նկատմամբ: «Եվրոպական կենսունակության առաջին տարրը համերաշխությունը պետք է լինի», - ասել է Հռոմի Պապը: Ըստ նրա, համերաշխության սկզբունքը ժամանակակից պոպուլիզմի ձևերի դեմ առավել արդյունավետ հակաթույն է: Ավելի վաղ Հռոմի պապը մտահոգություն էր հայտնել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի քաղցրահամ ջրի պատճառով:
Ankakh.com-