Ավստրալիական ընկերությունները մեղադրվել են Սաուդյան Արաբիային զենք վաճառելու մեջ
(last modified Sat, 25 Mar 2017 12:31:05 GMT )
Մարտ 25, 2017 17:01 Asia/Tehran
  • Ավստրալիական ընկերությունները մեղադրվել են Սաուդյան Արաբիային զենք վաճառելու մեջ

«Սիդնեյ Մորնինգ Հերալդ» օրաթերթի ինտերնետային կայքը ավստրալիական ընկերություններին մեղադրել է Սաուդյան Արաբիային պատերազմական հանցագործություն կատարելու համար զնեք վաճառելու մեջ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ավստրալիական ընկերությունները Եմենում պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող Սաուդյան Արաբիայի հետ զեքնի վաճառքի պայմանագիր են կնքել:

Ավստրալիայի ՊՆ-ն հաստատել էր Սաուդյան Արաբիային զենք տրամադրելու լուրը:

Ավելի վաղ, մի շարք լրատվական գործակալություններ Բրիտանիային մեղադրել էին զենքի վաճառքի ճանապարհով՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում կատարվող պատերազմական հանցագործություններում մեղսակցության մեջ:

Բրիտանիայի կառավարությունը խոստովանել է, որ ավելի քան 500 կասետային ռումբ է վաճառել Սաուդյան Արաբիային Եմենի պատերազմում օգտագործելու համար: Երկու տարի է ինչ Սաուդյան Արաբիան պատերազմ է սանձազերծել Եմենի դեմ:

Եմենի վրա Սաուդյան Արաբիայի իրականացրած ռազմական ոտնձգության հետևանքով առայսօր զոհվել են հազարավոր եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են, միլիոնավորներն էլ հայտնվել են փախստականի կարգավիճակում։ Ավերվել է երկիրն ու ոչնչացվել են ենթակառույցները: