Ռուսաստանը հերքել է ԵՄ-ի անդամ երկրների ընտրություններին միջամտելու մեղադրանքը
Ռուսաստանի ԱԳ նախարարը հերքել է ԵՄ անդամ երկրների, հատկապես` Ֆրանսիայի ընտրությունների արդյունքների վրա ազդելու Մոսկվայի ջանքերի մասին մեղադրանքները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրն ընդգծել է, որ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ներքին հարցերին ու այդ թվում ընտրություններին: «Ռուսաստանի միջամտության մասին արևմտյան ԶԼՄ-ների հայտարարությունները զարմանանք են պատճառում ու սխալ են». ասել է նա:
Լավրովը քննադատելով Ֆրանսիային ու Գերմանիային, ասել է. «Նման հայտարարություններ անող ԶԼՄ-ներն ընտրությունների հարցում Ռուսաստանի միջամտությունն ապացուցող որևէ փաստ չեն ներկայացնում»:
Վերջին հայտարարությունները ներկայացվել են Կրեմլի պալատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդ և Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լըփենի հանդիպումից հետո:
Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կապ է հաստատելու Ֆրանսիայի ընտրությունների բոլոր թեկնածուների հետ: