ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են ընդհանուր ապագա կերտելու անհրաժեշտությունը
ԵՄ-ի ղեկավարները կարևորել են ընդհանուր ապագա կերտելու ուղղությամբ ջանքերի հանձնառությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում համախմբված ԵՄ-ի ղեկավարները շաբաթ օրը հանդես եկան հաղորդագրությամբ ընդգծելով ընդհանուր ապագայի հանդեպ իրենց հանձնառությունն ու նաև վերջին տասը տարիների ընթացքում Եվրոպայի դիմագրաված ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ ջանք գործադրելու անհրաժեշտությունը:
Համաձայն այս հաղորդման, 1957 թվականին Հռոմի համաձայնագրի ստորագրման և Եվրոպայի տնտեսական համայնքի հիմնադրման 60-ամյակին նվիրված գագաթնաժողովին ներկա ԵՄ-ի անդամ 27 երկրների ղեկավարները նաև ընդգծեցին ԵՄ-ի դիմագրաված հարցերի հանդեպ հավաքական ու համադրված հակազդեցության անհրաժեշտությունը:
ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկը Հռոմի գագաթնաժողովում եվրոպացի պաշտոնատարներին ազդարարեց. «Այսօր ապացուցեք, որ Եվրոպայի իրական տերերն էք, քանի որ ճգնաժամից փրկվելու համար Եվրոպան միասնական ղեկավարության կարիք ունի»:
Հիշեցնենք, որ Հռոմի գագաթնաժողովից բացակայում էր Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: