Էրդողանը կրկին ֆաշիստ է անվանել Գերմանիայի պաշտոնատարներին
https://parstoday.ir/hy/news/world-i57864-Էրդողանը_կրկին_ֆաշիստ_է_անվանել_Գերմանիայի_պաշտոնատարներին
Թուրքիայի նախագահը Բեռլինում մուսուլմանների մզկիթների դեմ նեոնացիստական խմբերի հարձակման պատճառով կրկին անգամ ֆաշիստ է անվանել Գերմանիայի իշխանություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2017 03:09 Asia/Tehran
  • Էրդողանը կրկին ֆաշիստ է անվանել Գերմանիայի պաշտոնատարներին

Թուրքիայի նախագահը Բեռլինում մուսուլմանների մզկիթների դեմ նեոնացիստական խմբերի հարձակման պատճառով կրկին անգամ ֆաշիստ է անվանել Գերմանիայի իշխանություններին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը Գերմանիայի տարբեր քաղաքներում մուսուլմանների մզկիթների դեմ հարձակումները չկանխելու պատճառով, ֆաշիստ է անվանել այդ երկրի իշխանություններին և պահանջել պատժել նեոնացիստական խմբերին:

Էրդողանը Ստամբուլում իր մի խումբ համախոհների հետ հանդիպմանը դատապարտելով Գերմանիայի կողմից Թուրքիային սպառազինության վաճառքի արգելումն, ասաց. «Բեռլինը զենք չի վաճառում ՆԱՏՕ-ում իր դաշնակից Անկարային, սակայն դա տրամադրում է ահաբեկչական խմբերին»:

«Դեյլի Սաբահ» օրաթերթի հաղորդմամբ` Էրդողանն ասել է. «Նրանք Թուրքիայի նախագահին բռնապետ են անվանում, իսկ երբ մենք պարզ պատճառներով նրանց ֆաշիստ ենք անվանում, գերմանացի պաշտոնատարները դրանից զայրանում են»:

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների օգտին թուրքական համայնքների կողմ ձայները շահելու նպատակով եվրոպական երկրներում, այդ թվում Գերմանիայում ու Նիդերլանդներում թուրք նախարարների ելույթների հարցով, սրվել են Անկարայի ու եվրոպական այդ երկրների հարաբերություններում լարվածությունները: