Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդն զգուշացրել է կառավարությանը մուսուլմաններին թիրախավորելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i57898-Բրիտանիայի_Լեյբորիստական_կուսակցության_առաջնորդն_զգուշացրել_է_կառավարությանը_մուսուլմաններին_թիրախավորելու_կապակցությամբ
Հայտարարելով,որ ծայրահեղականության դեմ պայքարելու կառավարության ռազմավարությունը այդ երկրում մուսուլման համայնքին է թիրախ դարձրել,Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Քորբինը կառավարությանը կոչ է արել փոխել այդ ռազմավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2017 13:42 Asia/Tehran
  • Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդն զգուշացրել է կառավարությանը մուսուլմաններին թիրախավորելու կապակցությամբ

Հայտարարելով,որ ծայրահեղականության դեմ պայքարելու կառավարության ռազմավարությունը այդ երկրում մուսուլման համայնքին է թիրախ դարձրել,Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Քորբինը կառավարությանը կոչ է արել փոխել այդ ռազմավարությունը:

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Բրիտանիայի «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդն ընդգծել է.«Բրիտանիայում ծայրահեղականությանը դիմակայելու ծրագրի իրագործումը մի տեսակ կասկած է առաջացրել մուսուլման համայնքի հանդեպ և փաստորեն այդ ծրագիրը կարելի է ասել ոչ-կառուցողական է»:

«Ցեղապաշտության, ռասիզմի, խտրականության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում կառավարությունը պետք է իր ջանքերը կենտրոնացնի Բրիտանիայի ողջ ժողովրդի վրա», հավելել է Ջերեմի Քորբինը:

Նշենք,որ Բրիտանիայում ծայրահեղականության դեմ պայքարի ազգային ռազմավարության ծրագիրը ներկայացվել է 2005 թվականին իրականացված ռմբադրություններից հետո,իսկ Թերեզա Մեյի Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո երկարաձգվել է այդ ռազմավարության կիրառման ժամկետը: