Կրեմլում կայացել է Պուտինի և Ռոհանիի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i57932-Կրեմլում_կայացել_է_Պուտինի_և_Ռոհանիի_հանդիպումը
Երեքշաբթի օրը, Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2017 07:25 Asia/Tehran
  • Կրեմլում կայացել է Պուտինի և Ռոհանիի հանդիպումը

Երեքշաբթի օրը, Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Կրեմլի պալատում Վլադիմիր Պուտինը դիմավորել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին և երկկողմ բանակցություններ են ընթանում:

Հանդիպման ավարտին ստորագրվելու են ռազմավարական համագործակցության փաստաթղթեր քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու բանկային, տրանսպորտի ու քաղաքաշինության, հաղորդակցական տեխնոլոգիաների, էներգետիկայի և ստանդարդի ոլորտներում: Վերջում ընթերցվելու է Իրան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունների մասին հաղորդագրությունը:

Վերջին երեք ու կես տարիների ընթացքում սա Պուտինի և Ռոհանիի 9-րդ հանդիպումն է:

Մոսկվայում բնակվող իրանցիների հետ հանդիպումը Ռուսաստանում ԻԻՀ նախագահի վերջին ծրագիրն է լինելու: