Ռոհանի.«Անհրաժեշտ է պայքարել ընդդեմ ծայրահեղականության արմատների»
Նշելով, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է բռնության ու ծայրահեղականության դեմ համաշխարհային պայքար տանել, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Այսօր մարդկությունն անհրաժեշտաբար պետք է ապրի կողք-կողքի »:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն` մարտի 28-ին, Մոսկվայի պետական համալսարանի պատվո դոկտորականի շքանշանը ստանալուց հետո, համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ կազմակերպված հատուկ միջոցառմանն ունեցած ելույթում, Հասան Ռոհանին ասել է.«Արևմուտքի տիրապետության անկումը և հարստության մենաշնորհի ավարտը, պատմական առիթ է համաշխարհային նոր հիմքերով համակարգ ստեղծելու համար»: «Այսօր աշխարհին անհրաժեշտ է գլոբալ պայքար ՝ ծայրահեղականության ու բռնության արմատների դեմ»-հավելել է Իրանի նախագահը:
«Իսլամաֆոբիան, ռասիզմը և թաքֆիրական գաղափարախոսությունն ունեն ընդհանուր արմատներ: Միջազգային հանրությունը պետք է բռնությունը փոխարինի ընտրության հնարավորությամբ, իսկ պարտադրումն իր տեղը պիտի զիջի հանդուրժողականությանը: Նվաստացումներին հաջորդելու է հարգանքը, իսկ բռնությունն ու ծայրահեղականությունը ոչնչանալու են : Դրանց փոխարինելու են բարությունն ու համբերատարությունը».-Մոսկվայի պետական համալսարանում ունեցած ելույթում ասել է ԻԻՀ նախագահը:
Մարտի 28-ի երեկոյան նախագահ Ռոհանին մասնակցել է երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի մեծարմանը նվիրված միջոցառմանը: