Պաշտոնապես մեկներկել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը
Բրիտանիայի վարչապետը ԵԽ-ի նախագահին ուղղված նամակով պաշտոնապես պահանջել է Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ կետի գործադրումն ու ԵՄ-ից այդ երկրի հեռանալու բանակցային գործընթացի մեկնարկը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԵԽ-ում Բրիտանիայի ներկայացուցիչը չորեքշաբթի օրը Թերեզա Մեյի նամակը կփոխանցի ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկին:
Փորձագետների համոզմամբ` Բրիտանիան լինելով անդամակցությունից հետո ԵՄ-ն լքող առաջին երկիրը, երկար ու բարդ ճանապարհա ունի իր առջևում և «Բրեքզիթ»-ն այդ երկրի քաղաքական, տնտեսական ու հասարակական միջավայրում անորոշություններ է առաջացրել:
Բրիտանիայի կառավարության վավերացրած օրինագծի համաձայն, կողմերը համաձայնության պիտի գան 30-ամսյա ժամանակամիջոցում: