«Թայմ». Իրանը Միջին Արևելքի տարածաշրջանի ամենաապահով երկիրն է
(last modified Fri, 31 Mar 2017 02:57:52 GMT )
Մարտ 31, 2017 07:27 Asia/Tehran
  • «Թայմ». Իրանը Միջին Արևելքի տարածաշրջանի ամենաապահով երկիրն է

Ամերիկյան «Թայմ» պարբերականը գրել է. «Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի իմաստուն ղեկավարությունն ԻԻՀ-ն դարձրել է Միջին Արևելքի ամենաապահով երկիրը»:

Ամերիկյան «Թայմ» օրաթերթն իր վերջին համարի խմբագրական հոդվածում գրել է. «Տարածաշրջանային ամենաալեկոծ ճգնաժամերի ընթացքում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի իմաստուն ղեկավարությունն ԻԻՀ-ն դարձրել է տարածաշրջանի ամենաապահով երկիրը»:

«Իրանի իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը ճիշտ կանխատեսումներ կատարեց միջազգային հարցերի ու աշխարհի քաղաքական ապագայի, այդ թվում ՀԳՀԾ-ի, Եմենի պատերազմի ու ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին և իր եզակի տնօրինմամբ վնասազերծեց Իրանի դեմ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության՝ CIA-ի սադրանքներն ու խափանիչ քայլերը»,-գրել է «Թայմ»-ը:

Թերթը հավելել է. «ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր առաջարկած տնտեսականծրագրերով հիացմունք է պատճառել միջազգային փորձառու տնտեսագետներին»:

«Թայմ»-ի հոդվածում նաև անդրադարձ է կատարվել այն կարևոր կետին, որ ՆՎ Այաթոլլահ Խամենեին սովորական ժողովրդի նման պարզ ու անպաճույճ կյանք է վարում:

 

Պիտակ