Բողոք ՝ Բրիտանիայում Ալ-Ասիրիի ելույթի դեմ
Մարդու իրավունքների ակտիվիստները բողոքել են Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակի Բրիտանիա այցի դեմ:
Ըստ «Press TV» հեռուստաընկերության հաղորդման՝ մարդու իրավունքների մի խումբ ակտիվիստներ ՝ այդ թվում Սամ Ուոլթոնը, մտադիր էին ձերբակալել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակ ՝ Ահմեդ Ալ-Սայարիին: Վերջինիս թիկնապահները կանխել են նախաձեռնությունը:
Ըստ աղբյուրի, Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստիում ելույթից առաջ, բողոքարարները ձվերով են դիմավորել Ալ-Սայարիին :
Սամ Ուալթոնի խոսքերով, Ալ-Սայարին ներկայացուցիչն է մի ռեժիմի, որը Եմենում սպանել է հազարավորների ՝ ամբողջությամբ անտեսելով և խախտելով միջազգային օրենքները:
Մարդու իրավունքների այդ ակտիվիստի հայտարարությամբ՝ Ահմեդ Ալ-Սայարին համարվում է Եմենում իրականացվող պատերազմական ոճրագործությունների աջակիցն ու պաշտպանը: