Թուրքիան պայմաններ է սահմանել Սիրիայից իր զորքերը հանելու համար
Անկարայի կառավարությունը Սիրիայի տարածքից իր բոլոր բանակայիններին հանելու համար նոր պայմաններ է սահմանել:
Hürriyet օրաթերթին տված հարցազրույցում, Թուրքիայի ԱԳ նախարար ՝ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի կառավարություն իր զինծառայողներին Սիրիայի հյուսիսային շրջաններից չի հեռացնելու, քանի դեռ տեղական ուժերը հաստատված են տարածքում և աշխարհազորայիններն իրենց տներ չեն վերադարձել: Այդ խոսքերը հնչում են այն դեպում, երբ Թուրքիայի վարչապետ ՝ Յիլդիրիմը մարտի 29-ին հայտարարել էր Սիրիայում «Եփրատի վահան» նախագծի ավարտի մասին: Նա ասել էր, որ Թուրքիայի անվտանգությանն ուղղված սպառնալիք զգալով, Սիրիայի տարածքում Թուրքիան հավանաբար նոր օպերացիա է սկսելու:
Քանի որ Դամասկոսի կառավարությունը պատերազմում է մի քանի ճակատներում, Սիրիայի ամբողջ տարածքը վերահսկելու հնարավորություն չունի: Այլ խոսքով, Սիրիայի դեմ Անկարայի պետայրերի միջամտողական հայտարարությունները ոչ միայն չեն խոսում Թուրքիայի բանակի մարտունակության մասին, այլև վկայում են թուրք պետայրերի անկարողության մասին: Դա ապացույցն է այն բանի, որ վերջիններս փորձում են ներքին ճգնաժամերն այլոց վրա բարդել և անկարող են դիմակայել ներքին ընդդիմադիրներին և քրդերին: Ամեն դեպքում, Սիրիայի ներկա իրավիճակի պատճառով, Անկարայի իշխանությունները նոր պայմաններ են սահմանում Սիրիայի անկախության և տարածքային ամբողջականության դեմ: Սիրիայի որոշ հատվածները գրավելու համար Թուրքիայի պատճառաբանությունները խոսում են այն մասին, որ Անկարայի քաղաքականությունում բացակայում է տրամաբանությունը: Մինչդեռ տարածաշրջանի որոշ պետայրեր, այդ թվում Իրաքի և Սիրիայի ղեկավարները Թուրքիայի պետայրերին մեղադրում են «Ալ-Նոսրա» ճակատի և ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումների անդամներին ֆինանսավորելու և սպառազինելու մեջ: Հիշյալ ահաբեկչական խմբերի ակտիվությունը պայմանավորված է արևմտյան երկրների ՝ մասնավորապես ԱՄՆ-ի և արաբական որոշ պետությունների ցուցաբերած աջակցություններով: Տարածաշրջանային որոշ ԶԼՄ-ներ ՝ այդ թվում թուրքական մի լրատվամիջոց, բացայահտել են, որ երկրի կառավարությունը մասնակցել է Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների հովանավորությանը : Այդ իրողությունից ելնելով, կարելի է ասել, որ անկասկած Թուրքիայի զորքերը Սիրիայում պարտվել են ՝ առանց որևէ հաջողություն արձանագրելու : 2015 թվականի փետրվարի 22-ին Թուրքիայի բանակն իր հարևան երկրի դեմ ռազմական օպերացիա սկսեց: Այդ գործողությունները որակվեցին անօրինական ու միջազգային իրավունքների ոտնահարում : Այդ քայլի դեմ բողոքեց նաև Դամասկոսի կառավարությունը: Հարևան երկրներում ՝ հատկապես Սիրիայում Թուրքիայի բանակի ռազմական տեղաշարժերը գնահատելով, կարելի է ասել, որ ցանկացած պատճառաբանությամբ Սիրիայի տարածքի գրավումը հանգեցրել է Անկարայի կառավարության , նրա տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով դաշնակիցների փորձերի ձախողմանը: