Մամուլի տեսություն 03-04-2017
Կայացան ՀՀ ԱԺ ընտրությունները
Երկուշաբթի ապրիլի 3-ը Իրանում նոր տարվա աշխատանքային առաջին օրն էր: Իրանական մամուլի այսօրվա համարում ներկայացվել էին տարբեր իրադարձությունների ևլուսաբանումներ, սակայն առավել ուշագրավ էին իրանական նոր տարվա 13-րդ օրվա մասին տարբեր վերնագրերը, որոնց համար կարելի է ընտրել «Իրանցիները ՝ բնության գրկում» ընդհանրական վերնագիրը: Մամուլն անդրադարձել էր նաև ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու գործընթացի մեկնարկին, ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությանը Ավստրիայի ընդդիմությանը, Դեմիրթաշի հացադուլի դադադրեցմանը, Վենեսոելայի գերագույն դատարանի կայացրած վճռին, Թրամփի նոր արկածախնդրություններին և Սպիտակ տնում մեծահարուստների ներկայությանը և այլ նորությունների: Լրավտության առանձին մասեր էին հատկացվել ՀՀ ԱԺ- 6-րդ գումարման ընտրություններին և արդյունքներին:
«Ալիք» օրաթերթ
Կայացան ՀՀ ԱԺ ընտրությունները
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին, ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.86 տոկոսը:
ԱԺ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից, համաձայն «Երկիր մեդիա» հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի արդյունքների, ԱԺ կանցնի 4 ուժ։ Դրանք են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»։
Իսկ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առցանց ռեժիմում ներկայացնում է ընտրությունների նախնական արդյունքները։
2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցում էին «Ելք», «Ծառուկյան» «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքները, Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։
***
«Ռեսալաթ»
Ավստրիան դեմ է ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությանը
ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության հարցին եվրոպական երկրների ընդդիմությունը նոր փուլ է մտել : Կրքերը թեժացել են Անկարայի և եվրոպական երկրների միջև վերջերս ծագած վեճերից հետո: Հանգամանքներն ընդհանրապետ լուսավոր հեռանկար չեն խոստանում: Մինչդեռ Թուրքիայի նախագահը և իշխող կուսակցության լիդերները ԵՄ-ի կազմում հայտնվելու համար մեծ ներդրումներ էին կատարել:
Այսօր Ավստրիայի ԱԳ նախարարն անթաքույց արտահայտվում է այդ մասին: Իր ելույթներից մեկում, նա ասել էր, որ ԵՄ-ը միանալու հարցում խնդիրներ հարուցելու փոխարեն, Անկարան թող բավարարվի Եվրոպայի հետ հարևանությամբ ՝ զերծ մնալով առավելամոլությունից: Ավստրիայի ԱԳ նախարարի հավաստմամբ՝ հասել է ժամանակը և Եվրոպան պետք է վերագնահատի Թուրքիայի հետ իր հարաբերությունները ՝ միությունում Անկարայի անդամակցության մասին հստակ կողմնորոշվելով:
***
«Իրան» օրաթերթ
Իրանցիները բնության գրկում
Ֆարվարդինի 13-ն իրանական նոր տարվա արձակուրդային ու ոչ-աշխատանքային վերջին օրն է, որը կոչվում է «Սիզդա բեդար»: Հին իրանցիները տարվա 13-րդ օրը նշում էին տանից դուրս ՝ բնության գրկում ու դաշտերում:
Նորուզյան արձակուրդային 13-րդ օրը բնության գրկում և նորածիլ ու կանաչապատ դաշտերում անցկացնելը իրանցիների ավանդույթը կարելի է համարել աշխարհի ամենամեծ պիկնիկը: Բնության օրվան բնորոշ ավանդույթներն ունեն պատմական ու հին արմատներ:
Միջազգային տուրիստական հինգերորդ գնացքն Իրան է ժամանել: Գնացքով Իրան են այցելել եվրոպական, ասիական ու ամերիկյան մայրցամաքներից 47 զբոսաշրջիկներ: Նրանց թվին ավելացնենք նաև գնացքի 27 աշխատակազմին:
«Իրան» օրաթերթ
New York Times-ը Թրամփի կառավարության աշխատողների հարստությունը 12 միլիարդ դոլար է հաշվարկել
Թրամփը ԱՄՆ նախագահի աթոռին է նստել 70 օր առաջ: Արդեն ջրի երես են դուրս գալիս երևույթներ, որոնք ԱՄՆ պատմության «առաջին» կոչումնն են ստանում: Թրամփի կառավորությունը ճանաչվել է այդ երկրի պատմության ամենահարուստ կառավարությունը: Երկրի նոր կառավարությունը կազմված է միլիոնատերերից, որոնց հարստությունը կազմում է 12 միլիարդ դոլար:
***
«Շարղ» օրաթերթ
ԵՄ-ից հեռանալ ՝ Պարսից ծոցին մոտենալ
ԵՄ-ից հեռանալով, Բրիտանիան փորձում է ստեղծված բացը լրացնել առևտրական հարաբերությունները թարմացնելով: Լավագույն տարբերակն է շրջափակումները թիկունքում թողած Իրանը , որը տնտեսական աճ է արձանագրում : Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով , փորձել է իր բիզնես ոլորտում ամուր քայլեր անել : Լոնդոնը փորձում է իր առևտրականների ուսերից թոթափել Իրանի հետ տնտեսական հարաբերությունների պատճառով հավանական տուգանքների վերաբերյալ մտահոգությունը: Իրան-Բրիտանիայի հարաբերությունները կարելի է գնահատել ոչ միայն առևտրական նժարներով: Դա կարող է լինել նաև երկու երկրի միջև բանկային կապերի մեկնակետը, որը ուղի է հարթելու Իրանի և եվրոպական մյուս երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:
«Շարղ» օրաթերթ
Վենեսուելայի գերագույն դատարանը հետ է վերցրել իր վճիռը
Վենեսուելայի գերագույն դատարանը հետ է վերցրել այդ երկրի խորհրդարանի դեմ իր սկանդալային դատավճիռը: Խորհրդարանի պատգամավորները մեղադրվում էին ընտրախախտումների և իրենց պարտականություններում թերանալու մեջ : Վենեսուելայի նախագահ ՝ Նիկոլաս Մադուրոն խոստացել է , որ կարգավորելու է խորհրդարանի հետ ստեղծված խնդիրը:
«Շարղ» օրաթերթ
Թրամփը նամակ է գրել Վիետնամի նախագահին
Վիետնամի նախագահին գրած նամակում, Թրամփը կարևորել է երկու երկրի հարաբերությունների զարգացումը: Այդ մասին հղում անելով Reuters-ին հաղորդել է ԻՍՆԱ գործակալությունը: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի նախկին կառավարության օրոք, չնայած հարավային չինական ծովի հակամարտությանը, կողմերը կապերն ամրապնդելու փորձ էին արել:
«Շարղ» օրաթերթ
Դեմիրթաշը դադարեցրել է հացադուլը
Թուրքիայի քրդամետ կուսակցության ղեկավար ՝ Սալահեդդին Դեմիթաշը դադարեցրել է հացադուլը: Նա հայտարարել է , որ հացադուլը սկսել էր ՝ մարդու իրավունքների ոտնահարման հարցին միջազգային հանրության ուշադրությունը գրավելու նպատակով:
***
armedia.am
Սյունիքի մարզում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու նշանակությունը պետք չէ թերագնահատել
Լիլիա Ամիրխանյան
Մարտի 30-ն ՀՀ Կառավարությունն ընդունեց Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշում:
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ազատ գոտում աշխատելու ցանկություն արդեն իսկ հայտնել են շուրջ 20 ներդրող` Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից ու ԵՄ-ից: Տնտեսական գոտու տարածքը կկազմի 32 հա: Ազատ տնտեսական գոտու ծրագրի իրականացումը փուլային սկզբունքով է: Առաջին փուլում նախատեսվում է ենթակառուցվածքների կառուցումը, այդ թվում՝ մաքսային կետ, ավտոկայանատեղի, ցանկապատ, առաջին բուժօգնության կետ: Առաջին փուլում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման կազմակերպիչ հանդիսացող «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ընկերությունը ենթակառուցվածքների կառուցման համար կկատարի 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում գոտում կստեղծվեն մոտ 80 նոր աշխատատատեղ: Երկրորդ փուլը շահագրգիռ կողմերի ներգրավման փուլն է, ինչպես նաև բնակելի շենքեր, զվարճանքի և այլ կենտրոնների կառուցում, որի ժամանակ կազմակերպիչ ընկերության ներդրումները կհասնեն 30 մլն ԱՄ դոլարի:
Ծրագիրը բավական ընդգրկուն է՝ հաշվի առնելով նպատակներն՝ արդեն իրականացման փուլում մասնակից օտարերկրյա ընկերությունները թիվը հասցնել մինչև 120-ի, ինչը ենթադրում է 350-400 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Նշենք, որ, ըստ news.am-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Կարեն Կարայանի տված հարցազրույցի, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու գործարկումը, հնարավոր է սկսվի արդեն այս տարվա աշնանը:
Սյունիքում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու դերը դժվար է գերագնահատել որևէ կերպ, քանզի այն առնչվում է ոչ միայն Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացմանը: Իրանի տեսանկյունից, սա հրաշալի գործիք է հայկական շուկայի միջոցով դուրս գալու դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա: Մյուս կողմից, Հայաստանի այս նախաձեռնողականությունը կարող է բավական հեշտացված մոդելներ առաջարկել դեպի ոչ այնքան հասանելի իրանական շուկա ԵԱՏՄ արտադրության ապրանքների մուտքի: Այս իմաստով, կարևորվում է ոչ միայն ազատ տնտեսական գոտով ամրագրված արտոնյալ պայմանները, այլև փաստը, որ այս շրջանակներում ՀՀ-ում ստեղծվելու է «Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ, որը կողմնորոշիչ կհանդիսանա իրանական շուկայով հետաքրքրված ինչպես հայրենական արտադրողների, այնպես էլ ԵԱՏՄ մեր գործընկերների համար: ԵԱՏՄ և առավելապես՝ ՌԴ-ի համար, Սյունիքի ազատ տնտեսական գոտին յուրօրինակ գործարար դարպաս է դառնում դեպի մերձավորարևելյան տնտեսություն:
Մյուս կողմից, և՛ Իրանի, և՛ ԵԱՏՄ անդամ երկրների համար, Հայաստանում նմանատիպ տնտեսական ակտիվ կենտրոնը կրկնակի նշանակություն ունի՝ շնորհիվ արևմտյան շուկաների հետ գործող GSP և GSP+ առևտրի արտոնյալ համակարգերի:
Երևի թե ավելորդ չի լինի նշելը, որ Եվրոպայի և արևմտյան շուկաների, հատկապես՝ Կանադայի, Ճապոնիայի և ԱՄՆ համար Սյունիքի ազատ տնտեսական գոտում ներկայացուցչություններ ունենալու պարագայում լրացուցիչ արտոնյալ պայմաններով դուրս գալ մի կողմից դեպի մերձավորարևելյան, մյուս կողմից՝ ԵԱՏՄ շուկա: Ինչո՞ւ լրացուցիչ պայմաններով, քանի որ նշված երկրների հետ Հայաստանն արդեն իսկ ունի GSP և CSP+ համակարգերը:
Իրանի հետ Սյունիքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին կարող է շատ լավ ազդակ դառնալ նաև շնորհիվ Հայաստանի աշխարհագրական դիրքի, Հայաստանը դարձնել տնտեսական տարբեր գոտիները կապող յուրահատուկ գեներատոր: Այս իմաստով, ոչ մի կերպ չթերագնահատելով սպասվելիք տնտեսական գոտու նշանակությունը, պետք է ամեն ջանք ներդրվի դրա արդյունավետ, հաջող ու հնարավորինս արագ գործարկման համար. դա կարող է մեր երկրում նմանատիպ այլ գոտիների ստեղծման արդյունավետության քննությունը դառնալ: